
Կրեդիտային համակարգն Ավագ դպրոցում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտություն առարկան ունի գնահատման իր ուրույն գործիքները, որտեղ առաջնայինը ոչ թե սովորղին թվանշանով գնահատելն է, այլ որպես ինքնուրույն անհատի՝ ուսումնական պրոցեսի ընթացքում նրա երաժշտական հմտությունները, կարողությունները, գործունեությունը բնութագրելը:
Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողը երաժշտություն առարկայից հաջորդ դասարան տեղափոխվում է ուսումնական գործունեության ընթացքում հավաքած կրեդիտների հիման վրա:
Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողը երաժշտություն առարկայից հաջորդ դասարան տեղափոխվելու համար պետք է հավաքի ավելագունը՝ 4 կրեդիտ, նվազագույնը՝ 1.2 կրեդիտ:
Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման սկզբունքները, կարգը
Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողը երաժշտություն առարկայից համապատասխան կրեդիտները հավաքում է ըստ.
- մասնակցության, ներգրավածության, ներառման, հետաքրքրվածության դասապրոցեսին
- մասնակցության առավոտյան ընդհանուր պարապմունքներին, կրթհամալիրի ուսումնական օրացույցով սահմանված ծեսերին, տոներին, համերգներին, ուրբաթ առավոտյան «Ուսումնական ժամերգություններին», Ուրբաթ-համերգներին, երաժշտական տարբեր նախագծերին, արտագնա ճամփորդություններին, երաժշտական փառատոններին, ստուգատեսներին,
- մեդիահմտությունների. ուսումնական բլոգում արտացոլված երաժշտություն առարկայի բաժնի՝ իր կողմից ստեղծված ուսումնական նյութեր՝ վիդեոներ, պատումներ, նկարաշարեր և այլն,
- սովորողի կողմից, մասնակցությամբ ուսումնական նյութերի ստեղծման (կարաոկեներ, ֆիլմեր, պրեզենտացիաներ, ձայնագրություններ):
Կրեդիտների քանակը ըստ ուսումնական շրջանների
- Առաջին ուսումնական շրջան. առավելագույնը՝ 1,5 կրեդիտ, նվազագույնը՝ 0,5 կրեդիտ
- Երկրորդ ուսումնական շրջան. առավելագունը՝ 0,5 կրեդիտ, նվազագույնը՝ 0.1 կրեդիտ
- Երրորդ ուսումնական շրջան. առավելագույնը՝ 1,5 կրեդիտ, նվազագույնը՝ 0,5 կրեդիտ
- Չորրորդ ուսումնական շրջան. առավելագույնը՝ 0,5 կրեդիտ, նվազագույնը՝ 0,1 կրեդիտ
Առաջին և երրորդ ուսումնական շրջաններում կրեդիտը վերածվում է 10 միավորի բալանոց գնահատման համակարգի սանդղակի
Կրեդիտի վերածումը 10 միավորի բալանոց գնահատման համակրգի սանդղակ
- 0.1 կրեդիտ-1 միավոր
- 0.2 կրեդիտ-2 միավոր
- 0.3 կրեդիտ-3 միավոր
- 0.4 կրեդիտ-4 միավոր
- 0.5 կրեդիտ-5 միավոր
- 0.6-0.7 կրեդիտ-6 միավոր
- 0.8-0.9 կրեդիտ-7 միավոր
- 1-1.1 կրեդիտ-8 միավոր
- 1.2-1.3 կրեդիտ-9 միավոր
- 1.4-1.5 կրեդիտ -10 միավոր
Գնահատման կարգը
- Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ ուսումնական չորս շրջանների:
- Ամեն ուսումնական շրջանի գնահատում կատարվում է ըստ օրացույցով հաստատված շրջանի՝ մինչև վերջին օրը:
- Գնահատման արդյունքների ամփոփումից հետո, գրասենյակի ղեկավարի հաստատմամբ կազմակերպիչը ցուցանիշների մասին տեղեկացնում են սովորողներին, ծնողներին: