
Ընդհանուր համերգ-պարապմունքի կազմակերպման կարգ
Ուրբաթ-պարապմունք
Ուրբաթ-պարապմունքը կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված համերգ-պարապմունք է, որը տեղի է ունենում ամեն ուրբաթ՝ ժամը 15.15-16.00, կրաթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում(Բաբաջանյան 57): Այն ամենածավալունն է ներառականության, համատեղ երաժշտաընթերցողական, թատերական, պարային, տեխնոլոգիական, ծիսական նախագծերի, որակյալ պատրաստվածության առումով, որոնք պահանջում են կազմակերպչական հմտություն, ակտիվություն, թիմային նախապատրաստական լուրջ և ծավալուն աշխատանք:
- Ուրբաթ-պարապմունքը սկսվում է 15.15, տևողությունը՝ 45 րոպե:
- Ուրբաթ-պարապմունքի ծրագիրը կազմում են նախօրոք՝ մոտ մեկ ամիս առաջ, երաժշտության մասնագետները, քննարկելով բովանդակությունը և կազմակերպումը ծրագրի ղեկավարի, կազմակերպչի, դասվարների, սովորողների հետ:
- Ուրբաթ-պարապմունքի ծրագիրը որոշվում և կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրով և ուսումնական օրացույցով:
- Ուրբաթ-պարապմունքի ծրագիրը գլխավորապես կառուցվում է երգերի և պարերի, ընթերցանության հատվածների, երբեմն՝ ազգային ծեսերից վերցված կտորների վրա:
- Սովորողը մասնակցում է տարվա ընթացքում ուրբաթ-պարապմունքի պարտադիր 2 անգամ, նախագծային խմբերով՝ ըստ անհրաժեշտության:
- Ուրբաթ-պարապմունքի մասնակցում են ոչ միայն սովորողները՝ այլև դասավանդողները, ծնողները, գործընկերները, այլք:
- Ուրբաթ-պարապմունքի ծրագրում ընդգրկվում են բոլոր դասարանները (1-5-րդ դասարաններ), երաժշտապարային, թատերական, ծիսական նախագծային խմբերը, ընտրությամբ գործունեության խմբերը, ուսուցչական, ծնողական համայնքը, գործընկեր դպրոցները, այլք:
1-5-րդ դասարանների սովորողների համար ուրբաթ-պարապմունք ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր՝
- երաժշտապարային, ընթերցողական, թատերական, կատարողական հմտությունները,
- ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացումը,
- երգչախմբում երգելու, խմբով պարելու, ընթերցելու կարողությունների ցուցադրումը,
- անհատական, խմբային երաժշտական, ընթերցողական, ծիսական, թատերական նախաձեռնությունները,
- գործիքային կատարողականությունը,
- այլ երաժշտական, ընթերցողական, թատերական հմտություններ:
Ստուգատեսի անցկացման ժամանակ դպրոցը ապահովում է՝
- կոկիկ, մաքուր օդափոխված տարածք՝ (Մարմարյա սրահ)
- աշխատող, փորձարկված տեխնիկա՝ պրոյեկտոր, բարձրացուցիչ, բարձրախոս, wi, fi
- երաժշտական գործիքներ՝ պիանոլա, կոպալ, այլ
- տեսանկանկարահանում, լուսանկարահանում:
Ամփոփում, արդյունքներ
- ծրագրային ուրբաթ-պարապմուքն,
- լուսաբանումներ, պատումներ՝ դասավանդողների, սովորողների բլոգներում,
- ուսումնական նոր նյութերի ստեղծում, տարածում: