
Հոկտեմբերին Երևան է այցելելու ֆրանսիահայ երաժիշտ, Ֆրանսիայում «Ակն» երգչախմբի և Փարիզի «Եկեղեցական երգեցողության» ուսման կենտրոնի ղեկավար, հայ եկեղեցական երաժշտության ձայնեղանակների մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ Արամ Քերովբեանը, իր կնոջ՝ Վիրճինիա Քերովբեանի հետ: Նրանք նախատեսում են Երևանում և Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում իրականացնել «Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց» ծրագիրը:
Բոլորս հնարավորություն ունենք հոկտեմբերի 13-15-ին Երևանում՝
- Հոկտեմբերի 13՝ ժամը 13.00-16.00, «Յառաջ» հիմնադրամի կենտրոն (Լեռ Կամսար 29/ Ամերիկյան համալսարանի հարևանությամբ)
- Հոկտեմբերի 14` ժամը 12.00-15.00, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (Բաբաջանյան 25)
- Հոկտեմբերի 15` ժամը 13.00-16.00, «Յառաջ» հիմնադրամի կենտրոն (Լեռ Կամսար 29/ Ամերիկյան համալսարանի հարևանությամբ)
և հոկտեմբերի 18-20-ը Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում հանդիպելու, շփվելու մեր երաժիշտ ազգակիցների հետ և մասնակցելու նրանց աշխատանոցներին:
Մասնակցությունը՝ անվճար:
Աշխատանոցների համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակցող հիմնադրամներ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, «Յառաջ» հիմնադրամ
Կոնտակտային անձ՝ Հասմիկ Մաթևոսյան
Գրանցվելու համար՝ զանգահարեք, կամ գրեք, հեռ. 093 691-692, էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am