
Այս շաբաթ պարտադիր ատեստավորման 3-րդ խումբն իր դասընթացն անցկացրեց Լուսինե Ալեքսանյանի հետ։ Դասընթացի այս շաբաթվա բաղադրիչը համընդհանուր ներառումն էր։ Այն իր մեջ ներառում էր 7 թեմա, կազմված 10 ժամից։ Թեմայի շրջանակում ունեցանք հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, ծանոթացանք մի շարք փաստաթղթերի, մոտեցումների, մեթոդների հետ: Թեման առնչվում էր բոլորիս և կային բազմաթիվ կիսատ մնացած հարցեր, անհանգստություններ, որոնց պատասխանները ստացանք այս դասընթացի ընթացքում: Հետաքրքիր էր համընդհանուր ներառման մասին խմբում առկա տարբեր օղակների դասավանդողների մոտեցումները, փորձառությունը, դիտարկումները, կիրառվող մեթոդները, բարձրաձայնած խնդիրները և առաջարկվող լուծումները:
Համընդհանուր ներառում թեման շատ ծավալուն է և կարևոր: Կարծում եմ, այս հարցի շուրջանակում մանկավարժական վերապատրաստումները, քննարկումները, բանավեճերը պետք է շարունակվեն և կազմակերպվեն պարբերաբար: Գործող մանկավարժը ի շահ երեխայի պետք է լինի պատրաստված, կրթված, զինված համապատասխան գործիքներով, գիտելինքրեվ և մեթոդներով: