

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր միասնական կատարումների համար
1.Ավետիս՝ ավանդական
Բառեր
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
1.Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
2.Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
3.Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
2. Ավետիս՝ Ամեն տարի հասնինք բարով
Բառեր
Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս
Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,
Ողորմություն արեք սիրով, ավետիս,
Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:
3. Ավետիս
Բառեր
Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,
Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:
4.Այսօր տոն է Սուրբ Ծննդյան
Բառեր
1.Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:
2.Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս:
3.Այսօր սուրբ կույսն անապական, ավետիս,
Ծնավ եբեր զանմահ արքայն, ավետիս:
4.Այսօր հրեշտակք հերկնից իջան, ավետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, ավետիս:
5.Հ. Պլուզ ՝ «Այսօր ձայնն հայրական»
Բառեր
Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:
6.Սուրբ Աստված
Բառեր
Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,
Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ:
7.Զար, զընգը
Բառեր
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
8.Բասեն բարի
Բառեր
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
9.Դինգ – դոնգ Ռ. Ամիրխանյան
- Դինգ – դոնգ, ձմռան երկնքում,
Դինգ – դոնգ, աստղերն են շողում,
Դինգ – դոնգ – դինգ, երկինքը աստղալից
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
- Դինգ – դոնգ, զիլ զնգա մեր զանգ,
Դինգ – դոնգ, տուր մեզ երազանք,
Դինգ – դոնգ – դինգ, ի՜նչ լավն է եղևնին,
Զիլ զանգերն իր թևերին:
10.Տոնածառ ջան, տոնածառ
Բառեր
- Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
- Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
11.Ձյունը իր երգն է երգում Ռ. Հախվերդյան
Բառեր
Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով
Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց
Մեզ իր գիրկն է առնում:
Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն,
Մեղքերիս բե՜ր թողություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն: