Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ 

Ավետիսները Քրիստոսի ծնունդը ավետող երգեր են: Դրանցում արտացոլված են Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական ընկալումները, Փրկչի առաքինությունների, հրաշագործությունների գովերգը և այլն: Երբեմն հանդիպում են նաև երգեր, որտեղ հնչում են ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման և որոնցում բացակայում են Քրիստոսի ծննդյան հետ կապված թեմաները: Այդ երգերը նույնպես կոչվում են «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով:

Գյուղերում Ծննդյան երգերը հիմնականում երգել են երեխաները և պատանիները: Այսպես երգելով մտնում էին գյուղի գրեթե բոլոր տները: «Ավետիս պտտողներին» գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:

Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ 

1.Այսօր տօն է Սուրբ Ծննդյան՝ հոգևոր

Բառեր

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,

Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,

Այսօր արեւն արդարութեան, աւետիս,

Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,

Այսօր Սուրբ Կույս անապական, աւետիս,

Ծնավ և մեզ անմահ Արքան,աւետիս:

2.Ավետիս՝ ավանդական

Բառեր

1.Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

2.Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

3.Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

3.Սուրբ Ծննդյան Ավետիս՝ Արդ ցնծացեք

Բառեր

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,

Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,

Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:

4.Սուրբ Ծննդյան Ավետիս՝ Այօր տոն է հայտնության

Բառեր

1.Այսօր տոն է հայտնության

Տէառն մերո Հիսուսի,

Երգենք մանկունք գեղեցիկ

Տանք Ավետիս աշխարհին:

2.Ելե Կաղանդ է եկել

Բալա Մելիքն է եկել

Ինչ է բացել թոնրի շուրջ

Բուրդ ու բամբակ, աբրշում:

3.Թանկուլ, թանկուլ լղարա

Հարսն է եկել նոր գեղա

Ջուրը ձգես կլողա

Ջրեն հանես կլողա:

4.Յոթը պուտուկ խաշ կուտա

Տասը թոնիր հաց կուտա

Մարնց կերթա լվանտը

Կեսրանց կուգա հիվանդը:

5.Կազանդ բաբան եկավ

Խաղալիքներ մեզ բերավ

Օրեր առաջ կսպասեինք

Էսպես նվերներ երազեինք:

5.Մհեր ճութ էր

Բառեր

Մհեր ճութ էր,  ճթացավ,

Քյանց բարդի ծառ՝  երականացավ,

Մհեր նստեր կապույտ քուռակ

Մեջքին կապեր պողպատ, ուրագ,

Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ

Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

6.Ավետիս. ձեր սունդուկներ

Բառեր

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

8.Ավետիս՝ Ամեն տարի հասնինք բարով

Բառեր

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,

Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս

Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,

Ողորմություն արեք սիրով, ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,

Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

9.Քրիստոս Ծնաւ և Յայտնեցավ՝ հոգևոր

Բառեր

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Այսօր տօն է սուրբ ծննդեան,
Տեառն մերոյ եւ յայտնութեան,
Այսօր արեւն արդարութեան,
Երեւեցաւ ի մէջ մարդկան,
Այսօր հրեշտակք յերկնից իջան,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն,
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

10.Հ. Պլուզ ՝ «Այսօր ձայնն հայրական»

Բառեր

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

11.Սուրբ Աստված

Բառեր

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ:

12.Այսօր տոնն է Սուրբ Ծննդյան

Բառեր

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան

Տեառն մերոյ և հայտնութեան:

2.Այսօր արևն արդարութեան

Երևեցավ ի մեջ մարդկան:

3.Այսօր հրեշտակք հերկնից իջան,

Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն:

4. Այսօր սուրբ կույսն անապական,

Ծնավ եբեր զանմահ արքայն:

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Նմա փառք, հավիտյանս, ամեն:

13.Պոլսո ավետիս՝ Մելքոն Գասպար

Բառեր

Մելքոն Գասպար և Բաղդասար Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ ավետիս:

Եփե մայրիկ եփե թանելի փլավ,

Հիմա պապան կու գայ անոթի ծարավ,

Հայրիկին բասթոնը ժամը մնացեր,

Մամային աչքերը բոլոր մնացել:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s