Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում. մշակումը՝ «Մանկավարժության կենտրոնի»

2022-2023 ուստարի, առաջին ուսումնական շրջան

Առաջին ուսումնական շրջանը բուռն էր, լեցուն և հագեցած: Ուսումնական շրջանի ամենահաջողված նախագիծ եմ համարում «Սուրբ Ծննդյան» խորհոդով նախագիծը և նախագծի շրջանակում իրականացրած ամանորյա տոնախմբությունները Հյուսիսային դպրոցի 2-5-րդ դասարանների խմբերում:

Նույն նախագծի շրջանակում իմ կողմից ստեղծվեց ծավալուն երաժշտական փաթեթ, ուղեցույց: Այս նախագծի շրջանակում ունեցա նաև առցանց հանդիպում Արցախի Մաղավուզ գյուղի սովորողների հետ:

Նույն նախագծով պատրաստվում ենք Հյուսիսային դպրոցի հավաքանիով իրականացնել հունվարի13-ի ուրբաթ-համերգը:

Փաթեթը՝ ստորև

Ինչպես նախորդ տարիներին՝ այնպես էլ, այս տարվա առաջին ուսումնական շրջանում, շատ եմ կարևորում իմ կողմից կատարված մշակումները,  մանկավարժական դիտարկումները, ուսումնական փաթեթների ստեղծումը

Փաթեթը՝ ստորև

Առաջին ուսումնական շրջանում կարևորում եմ իմ կողմից համակարգած և իրականացրած նախագծերը

Փարիզի «Սոլի-Տուտտի» երգչախումբը կհյուրընկալվի կրթահամալիրում…... նախագծի համակարգող

Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց Արամ և Վիրճինիա Քերովբեանների հետ. նախագծի համակարգող՝

Ամփոփում

Ամփոփում

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ. համակարգում

Կարևոր եմ համարում նաև պարտադիր ատեստավորման վերապատրաստումները, որոնք իրականացվեցին սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Հետաքրքիր էր լինել և որպես վերապատրաստող, և որպես վերապատրաստվող:

Հետաքրքիր փորձառություն էր ինձ համար նաև հետազոտական աշխատանքներ ղեկավարելը:

Իմ կողմից կարևոր աշխատանք եմ համարում նաև իմ հետազոտական աշխատանքը, որտեղ ծավալուն կերպով ներկայացնում էի կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրերից՝ «Ուսումնական ժամերգությունը»: Այս նախագծի շրջանակում իմ աշխատանքը միակն էր: Ցվում եմ, որ չստացավ արժանի արձագանք կրթահամալիրի կողմից: Ես չունեցա նաև հետազոտական աշխատանքի հիմքի վրա հոդվածի պատվեր կրթահամալիրի կողմից: Այդուհանդերձ՝ հղումը՝ ստորև:

Իմ աշխատանքներում կարևորում եմ ոչ միայն երաժշտական, այլև պարային նախագծերը: Կարծում եմ, «Լիսիցյանական օրեր» ստուգատեսին Հյուսիսային դպրոցում պարային թևը եղել է կրթահամալիրում ամենաակտիվը: Փորձել եմ իմ սովորողների հետ մասնակցել բոլոր պարային նախագծերին, նախաձեռնություններին: Ցավում եմ, որ կրթահամալիրի կողմից Հյուսիսային դպրոցի պարային ակտիվությունը գնահատվեց, որպես սովորողների ժամանակի անիմաստ վատնում և ես մեղադրվեցի սովորողներին անգիրի դպրոց ներառելու մեջ:

Կարծում եմ, վերըստին պետք է վերանայվի կրթահամալիրի կողմից «Լիսիսցյանական օրեր» ստուգատեսը, նրա նպատակը, խնդիրները, դուրս բերվի կրթահամալիրային մասնակցությունը և պարային թևի ակտիվության դիտարկումը ստուգատեսից հետո:

Ցավում եմ, որ ոչ նախորդ և ոչ էլ, այս՝ այդ դիտարկումները չեղան և մասնակիցները որևէ ձևով չխրախուսվեցին:

Պարատուն ծնողական համայնքի հետ…. նախագիծ

«Պարատուն» նախագիծ

Համագործակցային նախագծեր

Այլ նախագծերի ամփոփումները՝ ըստ ամիսների

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s