Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ 2022

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ 2022

Ավետիսները Քրիստոսի ծնունդը ավետող երգեր են: Դրանցում արտացոլված են Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական ընկալումները, Փրկչի առաքինությունների, հրաշագործությունների գովերգը և այլն: Երբեմն հանդիպում են նաև երգեր, որտեղ հնչում են ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման և որոնցում բացակայում են Քրիստոսի ծննդյան հետ կապված թեմաները: Այդ երգերը նույնպես կոչվում են «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով:

Գյուղերում Ծննդյան երգերը հիմնականում երգել են երեխաները և պատանիները: Այսպես երգելով մտնում էին գյուղի գրեթե բոլոր տները: «Ավետիս պտտողներին» գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերը շատ սիրելի են ողջ քրիստոնյա աշխարհի համար: Երգերում արտացոլված են Տոնին բնորոշ խինդը, ցնծությունը, հրճվանքը:

2022-2023 ուստարի, առաջին ուսումնական շրջան

Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց

  • 8.45-9.00 սովորողների, դասավանդողների ջերմաչափում
  • 9.00-9.15 ընդհանուր պարապմունքներ
  • ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են   նախօրոք որոշված բացօթյա տարածքներում մինչև  80 հոգանոց խմբերով
  • խմբային ընդհանուր պարապմունքի կազմակերպման պատասխանատուն է դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը
  • խմբային ընդհանուր պարապմունքի բովանդակության  պատասխանատուն է երաժիշտը, դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը
  • սովորողը պարապմունքին մասնակցում է դասարանով՝  իրենց համար որոշված տեղում
  • մանկավարժական աշխատողը պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ
  • սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):
  • մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը
  • ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմում են նախագծային խմբերը, որը ծրագրի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դպրոցի ենթակայքում
  • ընդհանուր պարապմունքի միասնական ծրագրում նշվում է խմբային պարապմունքների անցկացման վայրերը, պարապմունքի կազմակերպման, անցկացման պատասխանատուների անունները
  • ընդհանուր պարապմունքի ծրագիրը պատասխանատուն ուղարկում է դասավանդողների և սովորողների մեյլերին

Ընդհանուր պարապմունքների ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • ծրագրային, նախագծային  երգեր, խաղերգեր, պարերգեր
  • ծրագրային, նախագծային հոգևոր երգեր
  • ծրագրային, նախագծային  միասնական ընթերցանության  հատվածներ
  • մարմնամարզություն, մարզական  ֆլեշմոբեր
  • հոգեբանական, մտավարժական  զարգացնող խաղեր
  • եթե տարծքը ապահոված է ուժեղացուցիչով՝  պարեր
  • այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ

Մեղրագովքի ծես Հյուսիսում

Սեպտեմբերի 3-ին, Հյուսիսի նախակրթարանի խմբերի և հինգ տարեկանների հետ իրականացրեցինք «Մեղրագովքի» ծեսը: Երգերով, օրհանանքներով մի լավ գովեցինք մեղրը, խաղացինք մեղվախաղեր իսկ վերջում՝  հանտեսեցիք այդքան քաղցր մեղրը: Continue reading

Սասնալանջ կամ Մհերի դուռ փառատոնի ամփոփում

Oր՝ սեպտեմբերի 4

Սասնալանջ կամ Մհերի դուռ փառատոնի ամփոփում

Վայր՝ Սասնալանջ, Փառատոնային պուրակ

Ժամ 11.00

Ծրագիր

Քայլք Սասնալանջով,

Էպոսի թեմատիկ արձանների բացում

«Սեբաստացիներ» վոկալ երգչախումբ․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

  • Զօղորմիներ
  • Կանաչեցավ ծառն ի խնկին

 

ժամ 11.30

Ծրագիր

Քայլք դեպի  Փառատոնային պուրակ

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ․ խմբավար՝ Հարություն Թոփիկյան

  • Կոմիտաս «Գացեք, տեսեք»
  • Կոմիտաս «Յար ջան, արի»

Հարսանեկան ծիսական երգ՝ Տաթև Մանվելյան (ֆլեյտա)

  • Կոմիտաս «Հարսին տանից հանելու  երգ»

«Սեբաստացիներ» վոկալ երգչախումբ՝ հարսանկան, ծիսական երգեր․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

  • Գնացեք, ասեք
  • Եկեք, տեսեք՝ ծառն է ծաղկեր

Հարսանեկան ծիսական երգ՝ Տաթև Մանվելյան (ֆլեյտա)

  • Կոմիտաս «Թագվորագովք»

Ֆոլկ բենդ․ ղեկավար՝ Նելի Փիլոյան

  • Ժող․ երգ՝ «Խումար»
  • Ժող․ երգ՝ «Շախկր շուխկր»

Միասնական պարերգ-«Էրթանք սարերը սեյրան»

Կոպալ-դհոլով նվագակցությունը՝ Լաերտ Գրիգորյանի

 

Խաղողօրհնեքի ծես․ ուսումնական փաթեթ

Խաղողօրհնեքի ծես․ ուսումնական փաթեթ

Ծիսական գրականություն

Մանկավարժական մշակումներ

Խաղողի հետ կապված այլ ծիսական նախագծեր, ուսումնական նյութեր

Ուսումնական  տեսանյութեր

 

Վարդավառի ծիսական խաղեր, խաղիկներ

Այսօր, Հյուսիսային դպրոցի նախակրթարանի խմբերի հետ  իրականացրեցինք  Վարդավառի ծիսական խաղեր: Սաների հետ մի լավ խաղացինք, հրճվեցինք, չխկչխկացրերցինք, ճոճորվեցինք իսկ վերջում՝  լողավազանում մի լավ չլմփացնելով երգեցինք:

Հասմիկ Մաթևոսյան, Լուսինե Հովհաննիսյան, Գոհար Հարությունյան և ընկերներ

Continue reading

Վարդավառի ծիսական խաղեր․ նկարագրություններ

Ավանդական կենցաղում  Վարդավառին  կազմակերպվում   և անցկացվում էին տոնախմբություններ, որոնց ժամանակ պատանիները, երիտասարդները, հասակավոր տղամարդիկ  մրցում էին միմյանց հետ: Կազմակրեպվում էին ըմբշամարտերի, մականախաղերի, ձիարշավերի, տարբեր զինախաղերի մրցություններ: Այս բոլոր խաղ-մրցությունները՝  ընկերական մրցություններ էին:

Միաժամանակ տեղի էին ունենում ճոճախաղեր, ճլորթի: Վարդավառի ամենասիրելի և առանձնահատուկ խաղերը՝ ջրախաղերն էին: Միմյանց կատակով ջուրը գցելը, միմյանց վրա ջուր լցնելը այս տոնի պարզապես խաղեր չէին, այլ Վարդավառի տոնի հանդիսավոր արարողություն, որը պարզապես անհրաժեշտություն էր: Continue reading