Երաժշտության առարկայական ծրագիր միջին դպրոց 2015-2015թթ.

Երաժշտության առարկայական ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի Միջին դպրոցում (5-9-րդ դասարաններ)

ծրագրի հեղինակ՝  Մարինե Մկրտչյան

Երաժշտության ուսուցման նպատակները.

  սովորողների երաժշտական կրթում,

  նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Երաժշտության ուսուցման խնդիրները.

  սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի

նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,

  ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա,

  երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,

նպաստել դրա յուրացմանը,

  երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,

  երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում,

  հոգևոր  զարգացում,

  ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,

  երաժշտարվեստի  զարգացում (մանկական երգչախումբ և հարվածային

պարզագույն գործիքների նվագախումբ),

  գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,

  ընդհանուր  զարգացման ապահովում,

  ստեղծագործական երևակայության զարգացում:

Երաժշտության գործունեության ձևերը

  1. Երգեցողություն
  2. Ունկնդրում
  3. Պար
  4. Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
  5. Երաժշտա – տեսական գիտելիքներ
  6. Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ
  7. Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով

Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով և երաժշտա-ռիթմիկ վարժությունները կատարում են հինգերորդ և վեցերորդ դասարանների

սովորողները: Յոթերորդ դասարանում կատարում են ռիթմիկ վարժություններ, որոնք

ներկայացված են աշխատանքային տետրում, ինչպես նաև ստեղծվում են սովորողների

կողմից:

Հինգերորդ դասարան

Երգեր

  1. «Լեն թուփ ու կանաչ տերևիկ»
  2. «Եկեք ծեծենք սոխն ի սխտոր»
  3. «Աղվես գնաց մտավ ջաղաց»
  4. «Կոտ ու կես»
  5. «Բաղը քաղինք», Երգ ու բան, մաս Բ, էջ 121
  6. «Հոյ, Նազան»
  7. «Քելե, քելե»
  8. «Քաղհան»
  9. «Հունձի երգ»
  10. «Համբարձման երկուշաբթին»
  11. «Դինգ դոնգ» (եր` Ռ. Ամիրխանյանի)
  12. «Համբարձման խմբերգը» Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից
  13. «Ամպի տակից ջուր է գալի» Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից
  14. Կոմիտաս, «Հայրապետական օրհներգ»
  15. «Անդաստան»
  16. Լուսաբացը դիմավորելու շարական «Զարթիք, փառք իմ»
  17. Հովհաննես Երզնկացի, «Այսօր ձայնն Հայրական»
  18. Սահակ Ձորափորեցի, «Էջ Միածինն ի Հորէ»
  19. Հատված Պատարագից «Մարմին տերունական»
  20. Մեսրոպ Մաշտոց, «Ծով կենցաղոյս»

Ըստ նախագծերի նախատեսված ընդհանուր երգերը

Կոմիտաս  նախագիծ.

  1. Շողեր ջան
  2. Անձրև եկավ
  3. Երկինքն ամպել է
  4. Հո՜յ, Նազան
  5. Ալագյազ
  6. Ալ այլուղս
  7. Երևան բաղ եմ արել
  8. Էս առուն
  9. Տեր, ողորմեա

10.Ազգային օրհներգ

Երաժշտա – տեսական գիտելիքներ

  4/4 տևողության նոտայի, 2/4, 4/4,1/8 տևողության դադարի նշանների ուսուցում և

կատարում

  Նախատակտ

  Հնչյունի բարձրության գրառում և կատարում

  Տեմբր

  Տեմպ

  Ռիթմիկ (աշխատանքային տետր) և երաժշտա-ռիթմիկ վարժություններ

  Ուսուցանված երգերի և ունկնդրվող նյութերի նվագակցում ռիթմիկ պատկերներով

(«բնական», հարվածային և շրխկան նվագարաններ),

  Երաժշտական ժանրեր. Սիմֆոնիա

Ունկնդրում

  1. Հոգևոր ստեղծագործություններ.

  Ներսես  Շնորհալի, Գրիգոր Լուսավորչի շարական «Հրաշափառ»

  Լուսաբացը դիմավորելու շարական «Զարթիք, Փառք իմ»

  Մովսես  Խորենացի. Ս.Ծննդյան ճրագալույծի շարական

  Հովհաննես Երզնկացի «Այսօր ձայնն Հայրական»

  Ս. Ծննդյան տաղ «Այսօր տոն է» ( ավանդական տարբերակ)

  1. Հայկական ազգային պարեղանակներ (դուդուկի, շվիի և զուռնայի կատարմամբ)

  Մոմ խաղացնելու եղանակ

  Խորոտիկ

  Վերվերի

  Մայրոքե

  1. Կոմիտասի գրառած երգերից, ստեղծագործություններից (դասավանդողի

ընտրությամբ)

  1. Հատվածներ Ա. Խաչատրյանի, Յ. Հայդնի, Մոցարտի սիմֆոնիաներից
  2. Ուկրաինական ժողովրդական երգ (լյա-մինոր)
  3. Գեդիկե. Սոնատինա, 1-ին մաս ( դո-մաժոր)
  4. Մոցարտ. Պապագենոյի արիան «Կախարդական սրինգ» օպերայից
  5. Շուբերտ. Գերմանական պար
  6. Վ. Մոցարտ «Պարկապզուկ»

10.Կարճ հատվածներ՝ հայ և այլ ազգերի դասական կոմպոզիտորների բալետներից

(դասավանդողի ընտրությամբ)

Պար

  Լորկե

  Թաշկինակներով պար

  Արզումանի

  Պարերգերի  բեմականացում և կատարում

Վեցերորդ դասարան

Երգեր

  1. «Ծամթել»
  2. «Ճախրակի երգ»
  3. «Տերնդեզ»
  4. «Նուբար»
  5. «Էրիշտայի երգ»
  6. Ա. Դոլուխանյան, «Երևանի Գիշերները»
  7. Կ.Զաքարյան, «Խնջույքի երգ»
  8. «Գողթան Մանկտի», հայ.ժող. երգ
  9. Լ. Վ. Բեթհովեն, «Առնետ»
  10. «Գառնիկն ու մայրը», էջ 34
  11. «Ճընճղկնին շատ պըզտըկնին»
  12. «Մուշանի հայ մուշանի», էջ 13
  13. «Աղվես գնաց մտավ ջաղաց»
  14. «Գացեք տեսեք», էջ 108
  15. «Արևը կայնե կեսօր»
  16. «Իմ աղբերը գառումն ա»
  17. «Եկեք ծեծենք սոխն ի սխտոր», երկրորդ տարբերակ
  18. Ներսես Շնորհալի, Գրիգոր Լուսավորչի շարական «Հրաշափառ»
  19. Լուսաբացը դիմավորելու շարական «Զարթիք, Փառք իմ»
  20. Մովսես Խորենացի. Ս.Ծննդյան ճրագալույծի շարական
  21. Հովհաննես Երզնկացի «Այսօր ձայնն Հայրական»
  22. Ս. Ծննդյան տաղ «Այսօր տոն է» ( ավանդական տարբերակ)

Կոմիտաս  նախագիծ.

  1. Շողեր ջան
  2. Անձրև եկավ
  3. Երկինքն ամպել է
  4. Հո՜յ, Նազան
  5. Ալագյազ
  6. Ալ այլուղս
  7. Երևան բաղ եմ արել
  8. Էս առուն
  9. Տեր, ողորմեա
  10. Ազգային օրհներգ

Երաժշտա – տեսական գիտելիքներ

  Հայ երգահաններ. Կոմիտաս

  Հնչյունի  ուժգնությունը գրի առնելու նշաններ

  Սինկոպա

  Պարզագույն մեղեդիների գրառում

  Դինամիկայի նշաններ

  Տրիոլ, կվինտոլ

  Ռիթմիկ վարժություններ (աշխատանքային տետր) և երաժշտա-ռիթմիկ

վարժություններ

  Դասական նվագարաններ

– լարային

– փողային

– հարվածային

– ստեղնավոր

Ունկնդրում

  1. Կոմիտաս

– խմբերգեր,

– ժողովրդական երգերի մշակումներ,

– «Պատարագ»ից հատվածներ

– դաշնամուրային ստեղծագործություններ,

– Կոմիտասի կատարումներ,

– Կոմիտասի անվան քառյակի կատարումներ:

  1. Հոգևոր ստեղծագործություններ

– «Հայր մեր», Պատարագի երգ, Մ. Եկմալյան

– Գրիգոր Պահլավունի, «Ով զարմանալի»

– Ներսես  Շնորհալի, «Գովեա Երուսաղէմ»

– Ներսես  Շնորհալի. Գրիգոր Լուսավորչի շարական «Հրաշափառ»

  1. Հատվածներ բալետներից

– Պ. Չայկովսկի. Պարեր «Կարապի լիճը», «Մարդուկ-ջարդուկ», «Քնած գեղեցկուհին»

բալետներից

  1. Հատվածներ օպերաներից
  2. Դասավանդողի ընտրությամբ՝ համաշխարհային դասական երաժշտության

լավագույն նմուշներ:

Պար

  Քոչարի

  Յալլի

  «12 ոտ»

  Արզումանի

  Պարերգերի բեմականցում և կատարում

Յոթերորդ դասարան

Երգեր

  1. «Էս առուն»
  2. «Շախկըր-շուխկըր»
  3. «Նա լուս էր», էջ 84
  4. «Գառնիկն ու մայրիկը», էջ 69
  5. «Անձրևն եկավ»
  6. «Բարակ ես, բարդու ծառ ես»
  7. «Նինըմ նինար»
  8. «Ծալ էրա»
  9. «Չեմ, չեմ կըրնա խաղա»
  10. «Շորորա, Սալաթ»
  11. «Էսօր ուրբաթ է պաս է»
  12. «Շողեր ջան»
  13. «Սոնա յար»
  14. «Սիրուն տղա, երկինք կըլնեմ»
  15. «Լեբլեբիջիների երգը», Տ. Չուխաճյան, «Կարինե» օպերետ
  16. Սայաթ-Նովա, «Նազանի»
  17. Սայաթ-Նովա, «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի»
  18. Սայաթ-Նովա, «Բըլբուլի հիդ»
  19. Կոմիտաս, «Տեր ողորմեա», Պատարագի երգ
  20. Մովսես Խորենացի, «Զանճառելի լուսո Մայր»

Երաժշտա – տեսական գիտելիքներ

  Երաժշտական ստեղծագործության չափն ու արագությունը

  Տոն, կիսատոն, ալտերացիայի նշաններ

  Երաժշտական ժանրեր. սոնատ, կոնցերտ,

  Երաժշտության կատարման միջոցները.

–  վոկալ և գործիքային՝ ա.մենակատար, դուետ, տրիո, կվարտետ, կվինտետ,

բ. վոկալ և գործիքային խումբ` նվագախումբ և երգչախումբ

–  երգչախմբերի տեսակները

–  նվագախմբերի տեսակները

  Հայ կոմպոզիտորները,  յուրաքանչյուրի դերը հայկական դասական երաժշտության

հիմնադրման և զարգացման գործում:

  Երաժշտություն և՝ ա. կինո, բ. թատրոն

  Հայ  անվանի երաժիշտներ.

– Արմեն Տիգրանյան

– Տիգրան Չուխաջյան

– Սպիրիդոն Մելիքյան

– Մակար Եկմալյան

Ունկնդրում

  հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաներից,

  հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից և «Կարինե» օպերետից,

  Սպիրիդոն Մելիքյանի վոկալ ստեղծագործությունները,

  Մակար Եկմալյանի խմբերգերը,

  ստեղծագործություններ՝ երգչախմբերի և նվագախմբերի կատարմամբ,

  հոգևոր ստեղծագործություններ.

– Մեսրոպ Մաշտոց, «Բազում են Քոյ գթութիւնքդ»

– Ներսես  Լամբրոնացի. Ս. Զատկի շարական «Այսօր հարեաւ ի մեռելոց»

– Վարդան Արևելցի. Ս. Թարգմանչաց շարական «Որք զարդարեցին»

– Հատված Պատարագից. «Գոհանամք Զքէն Տէր»

Պար

  Առաջինից վեցերորդ դասարաններում ուսուցանված պարերի կատարում:

  Ծաղկաձորի

  Բոբիկ ջուր մի էրա

  Չաչանե

  Նինարե

Ութերորդ դասարան

Երգեր

  1. «Շախկըր-շուխկըր»
  2. «Գացեք բերեք թագվորամեր»
  3. «Երկինքն ամպել է»
  4. «Ճընճղկնին շատ պըզտըկնին»
  5. «Փափուրի», 2-րդ տարբերակ, էջ 92
  6. «Ալ այլուղըս»
  7. «Հով արեք, սարեր ջան»
  8. «Ձիգ տու, քաշի»
  9. «Կալի երգ»
  10. «Հանիկ նինար»
  11. Ռ. Ամիրխանյան, «Եղևնի»
  12. Ռ. Ամիրխանյան, «Երազի իմ երկիր»
  13. Ռ. Ամիրխանյան, «Օրորոցային»
  14. «Աշուն» խ.` Հովհ. Թումանյանի, եր.` Ռ. Մելիքյանի
  15. «Վարդը», խ.` Գյոթեի, եր.` Ռ. Մելիքյանի
  16. «Ծիծեռնակ»
  17. Սայաթ-Նովա, «Նազանի»
  18. Մեսրոպ Մաշտոց, «Բազում են Քոյ գթութիւնքդ»
  19. Ներսես Լամբրոնացի. Ս. Զատկի շարական «Այսօր հարեաւ ի մեռելոց»
  20. Վարդան Արևելցի. Ս. Թարգմանչաց շարական «Որք զարդարեցին»
  21. Հատված Պատարագից. «Գոհանամք Զքէն Տէր»

Երաժշտա – տեսական գիտելիքներ

  Երաժշտական ժանրեր. ռոմանս, ռեքվիեմ,

  Լադ, մաժոր, մինոր

  Ակորդներ, եռահնչյուններ

  Հայ կոմպոզիտորներ

– Ռոմանոս Մելիքյան

– Ալեքսանդր Սպենդիարյան

– Առնո Բաբաջանյան

  Այլ ազգերի երգերը և պարերը

  Արևմտաևրոպական դասական երաժշտություն

– Անտոնիո Վիվալդի

– Յ. Ս. Բախ

– Վ. Ա. Մոցարտ

Ունկնդրում

Ալեքսանդր Սպենդիարյանի «3 արմավենի» սիմֆոնիկ պատկերը, «Ալմաստ» օպերան,

Ռ. Մելիքյանի ռոմանսները և մյուս վոկալ ստեղծագործությունները,

Ա. Բաբաջանյան

  Դաշնամուրի և ջութակի կոնցերտներ

  «Հերոսական բալլադ»՝ դաշնամուրի և նվագախմբի համար

  Դաշմամուրային տրիո

  «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա», «Նոկտյուրն»

  1. Յ. Ս. Բախ, ա. Պրելյուդիաներ և ֆուգաներ

բ.  Հատվածներ մեսսաներից «Չարչարանքներ ըստ Մաթևոսի»,  «Չարչարանքներ  ըստ

Հովհաննեսի»

գ.  Ռե-մինոր տոկկատա և ֆուգա

  1. Լ. Վ. Բեթհովեն,

ա. «Լուսնի սոնատ»

բ. «Ապասիոնատ»

գ.  Հինգերորդ սիմֆոնիա

դ.  Իններորդ սիմֆոնիա

  1. Վ. Ա. Մոցարտ,

ա. «Գիշերային փոքրիկ սերենադ»

բ.  Սիմֆոնիա 4

գ.  Հատվածներ օպերաներից (դասավանդողի ընտրությամբ)

դ.  Հատվածներ սիմֆոնիաներից (դասավանդողի ընտրությամբ)

  1. Ա. Վիվալդի, «Տարվա եղանակները» (դասավանդողի ընտրությամբ)
  2. Ֆ. Շոպեն, Մազուրկաներ, վալսեր, էտյուդներ, պոլոնեզներ (դասավանդողի

ընտրությամբ)

Պար

Առաջինից  յոթերորդ դասարաններում ուսուցանված պարերի կատարում:

  Իշխանապար

  Էջմիածին

  Վալս

Իններորդ դասարան

Երգեր

  1. «Դե, հե, զընգը»
  2. «Հանիկ նինար»
  3. «Ախ, մարալ ջան»
  4. «Շատախի սանդի երգ»
  5. «Հավանգ սանդի երգ»
  6. «Լուսնակն անուշ»
  7. «Արորն ասաց»
  8. «Երի, երի, երի ջան»
  9. «Հախչա, հուխչա»
  10. «Արևը կայնե կեսօր»
  11. «Հաբրբան»
  12. «Տալվորիկի կտրիճ»
  13. Ա.Սաթյան, «Մարտիկի երգ»
  14. «Ահա ծագեց կարմիր արև»
  15. Ռ. Ամիրխանյան, «Կարմիր ծաղիկ մը գարունի»
  16. Սայաթ-Նովա, «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի»
  17. Սայաթ-Նովա, «Բըլբուլի հիդ»
  18. «Հայր մեր», Պատարագի երգ, Մ. Եկմալյան
  19. Գրիգոր Պահլավունի, «Ով զարմանալի»
  20. Ներսես Շնորհալի, «Գովեա Երուսաղէմ»
  21. Ներսես Շնորհալի. Գրիգոր Լուսավորչի շարական «Հրաշափառ»

Երաժշտա – տեսական գիտելիքներ

  Երաժշտական ժանրեր. պրելյուդիա, ֆուգա, ռապսոդիա, նոկտյուրն, պոլոնեզ,

  Հայ ժամանակակից երաժիշտներ

  1. Էդգար Հովհաննիսյան
  2. Ռոբերտ Ամիրխանյան
  3. Տիգրան Մանսուրյան

  Արևմտաևրոպական դասական երաժիշտներ

  1. Լ.Վ. Բեթհովեն
  2. Ֆրիդերիկ Շոպեն
  3. Էդվարդ Գրիգ
  4. Ռոբերտ Շուման

Ունկնդրում

  Էդվարդ Գրիգ,

  «Պեր Գյունտ»

– Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար լյա մինոր

  Ռոբերտ Շուման,

– «Դիմակահանդես»

– Դաշնամուրային պիեսներ

– Ռոմանսներ

  Տիգրան Մանսուրյանի

– մանկական երգեր,

– ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ,

– «Ասացված Հոր համար»,

– «Ռեքվիեմ»

  Էդգար Հովհաննիսյան, վոկալ, խմբերգային ստեղծագործություններ,

  Ռոբերտ Ամիրխանյան, վոկալ ստեղծագործություններ:

Պար

  1. «Մածուն եմ դրել հովին»
  2. «Փայլանչո»
  3. Առաջինից ութերորդ դասարաններում ուսուցանված պարերի կատարում:

Ուսումնական միջավայր

  Երաժշտություն դասավանդելու համար շատ կարևոր է ունենալ

համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով, մասնագիտական

գրականությամբ (գրքեր, նոտաներ) հարուստ կաբինետ:

Երաժշտության դասընթացը կազմակերպվում է առարկայի

առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող

ուսումնական միջավայրում`

  ուսումնական կաբինետ (դասասենյակ)

  գրադարան

  բացօթյա տարածք

Ուսումնական կաբինետը (տարածքը), որտեղ իրականացվում է երաժշտության

դասընթացը, պետք է հագեցած լինի հետևյալ միջոցներով.

ՏՀՏ միջոցներ

  1. Համացանցին միացված համակարգիչ, որը կունենա համակարգչային այն բոլոր

ծրագրերը, այդ թվում` նաև երաժշտական, որոնք հնարավորություն կտան

իրագործել.

ա. երգի ուսուցում

բ.  ունկնդրում (համացանցից)

գ.  նոտագրագիտության ուսուցում

դ.  ձայնագրում

ե.  ձայնա-տեսասկավառակի ձայնագրում

զ. ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում

  1. Ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության

հնչողություն

  1. Էլեկտրոնային գրատախտակ

Smart-Notebook ծրագրով աշխատելու համար (հատկապես նոտագրագիտության

ուսուցման և նվագարանները, նվագախումբը և երգչախումբը լիարժեք ճանաչելու

նպատակով) նախընտրելի է ոչ թե պրոյեկտորը, այլ էլեկտրոնային գրատախտակը:

  1. Դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է լարվածքից

ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը):

  1. Շրխկան, հարվածային, երաժշտական նվագարաններ.

ա. նվագակցություն (ուսուցանված երգին,  ունկնդրվող նյութին, բառախաղին)

բ.  տևողության կատարում

գ.  նվագարանով աշխատելու ունակություն և հմտության ձեռք բերում

  1. մասնագիտական գրականություն
  2. անհրաժեշտ գույք` աթոռներ և սեղաններ, պահարան` երաժշտական

նվագարանների, մասնագիտական գրականության համար:

Համացանցը`ուսուցման միջավայր

Ուսուցման միջավայր կարող է դառնալ համացանցը:

Սովորողը

  ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի

տարբեր աղբյուրներից,

  ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն,

  ստեղծում է ուսումնական նյութեր (երգերի կարաոկեներ, ուսումնական,

ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է երաժշտության

դասավանդողը,

  ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր

կայքերում, տարածում դրանք, օգտվում դասավանդողների, դասընկերների

ստեղծած ուսումնական նյութերից:

Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական,

ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք:

Ուսումնական տարածք կարող է լինել

  ուսումնական հաստատության կայքը,

  դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը

Նշված տարածքներում տեղադրվում են բոլոր այն ստեղծված նյութերը, որոնք

օգտագործում են թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, թե՛ ծնողները, թե՛ այլ

անձիք: Չափազանց կարևոր է կայքերի և բլոգների բովանդակության հստակեցումը`

որպես ուսումնական միջավայր:

Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Երաժշտության դասընթացն արդյունավետ ու լիարժեք կազմակերպելու-իրականացնելու համար երաժշտության դասավանդողին անհրաժեշտ են հետևյալ

գործիքները և նյութերը.

  դպրոցում`ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով),

  անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,

  ձայնագրիչ (թվային, հեռախոս),

  ֆոտո-տեսախցիկ:

Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր.

  անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,

  ձայնագրիչ (թվային, հեռախոս),

ֆոտո-տեսախցիկ,

  ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն):

Ուսումնական նյութեր, ֆիլմեր, պրեզենտացիաներ պատրաստելու նպատակով

երաժշտության դասավանդողին և սովորողին անհրաժեշտ են.

  երգարաններ,

  նոտաներ,

  մասնագիտական ձեռնարկներ,

  մասնագիտական գրականություն,

  էլեկտրոնային գրականություն,

  ձայնադարան (ձայնա-տեսասկավառակներ),

  էլեկտրոնային ձայնադարան:

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության

կազմակերպման մեթոդական նկարագրություն

  Դասարանում  ուսումնական պարապմունքը ներառում է գործունեության

հետևյալ ձևերը.

  երգեցողություն,

  պար,

  ունկնդրում,

  մասնակցություն համերգների,

  երաժշտա-տեսական գիտելիքներ (նոտագրագիտություն),

  ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում,

  նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով,

  ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ:

Տանը

  ունկնդրում՝ երգեր, ունկնդրման համար նախատեսված նյութեր,

  ուսումնական այլ նյութերի հետազոտում,

  ուսումնական նյութի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների

տեսքով),

  օնլայն խորհրդատվություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով,

skype-ով, սոցիալական ցանցերով),

  անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն կապ է

հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում,

կատարում անհրաժեշտ ուղղումներ,

  ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը

սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած

համապատասխան խորհրդատվությունից հետո),

  մասնակցություն առցանց քննարկումներին,

  երաժշտական ուսուցողական հեռուստատեսային հաղորդումների դիտում:

Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի

ուսումնական թղթապանակի բովանդակությունը, ինքնաստուգման, ստուգողական

առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը

  Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին,

կրթհամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված ծեսերին,

միջոցառումներին, համերգներին,

  ինքնաստուգում. ուսումնական տարվա ընթացքում սովորողը գրում է

երաժշտական վիկտորինա և հարցաշար` բաղկացած դասապրոցեսում

կիրառվող ունկնդրման և ուսումնական նյութերից,

  ուսումնական նյութերի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի,

պրեզենտացիաների տեսքով):

Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  Համացանցից, գրքերից փնտրել-գտնել համապատասխան տեղեկատվություն

  լուսանկարել, տեսագրել, ձայնագրել,

  միայն անհրաժեշտության դեպքում համացանցից պատկերներ և տեսաֆիլմեր

ներբեռնել (այդ պահին սովորողի շրջապատից բացակայող),

  համապատասխան ծրագրերի տիրապետում և կիրառում,

  նյութի բովանդակության լիարժեք, գրագետ և հստակ ներկայացում,

  սեփական վերաբերմունքի, մոտեցման, պարզաբանման, ընկալման

արտահայտում` նյութին ամբողջական տիրապետելու և ներկայացնելու

պայմանով,

  ստեղծագործական մոտեցում,

  խորհրդատվություն երաժշտության դասավանդողի հետ,

  հաշվետու համերգներ:

Ուսումնական ճամփորդություններ

Երաժշտության դասապրոցեսում ուսումնական ճամփորդություններն

իրականացվում են.

  Համերգների մասնակցությամբ և այցով.

  Ուսումնական տարվա ընթացքում սովորողը մասնակցում է դասական,

ժողովրդական, հոգևոր երաժշտության համերգների, որոնք կազմակերպվում

են ինչպես դասավանդողի, դպրոցի կողմից, այնպես էլ`այլ երաժշտական

հաստատությունների կողմից:

Նպատակը` երաժշտության ունկնդրման միջոցով երաժշտական ճաշակի

ձևավորում:

  Թանգարանների այցով:

Նպատակը` ճանաչողական է:

  Բնության գրկում` ծեսերի իրականացմամբ:

Սովորողի` դասապրոցեսում ձեռք բերած կարողությունների և հմտությունների

(երգի, պարի կատարում-բեմականացում, ծիսական պարագաների պատրաստում և

կիրառում, ստեղծագործելու-հետազոտելու կարողություն) գործնական կիրառում:

Բնական միջավայրում իրականցնելով ծեսը` սովորողը դառնում է դրա անմիջական

կատարողը և կրողը: Իր ունեցած փորձը կարող է փոխանցել շրջապատին`այսպիսով

նպաստելով ծեսի վերածնմանը և տարածմանը:

  Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական

կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր).

Առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծեսերի, համերգների

կազմակերպում, մասնակցություն և իրականացում:

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա օրացույցի

Ըստ կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա օրացույցի ներկայացվում են

նախագծեր, որոնց հիման վրա կառուցվում է դասապրոցեսը:

Ուսումնական գրականություն

  Ա. Շահնազարյան, «Կաքավիկ» երգարան,

  Ա. Շահնազարյան, «Երգ ու բան» (մաս Բ), «Երգ ու հաց» (մաս Գ),

  Կոմիտաս, Ազգագրական հատորներ,

  Կոմիտաս, «Պատարագ»,

  «Շարականների ընտրանի»,

  Կրթահամալիրի ձայնադարանի տրամադրած ունկնդրման նյութեր,

  Էլեկտրոնային տարբերակով պատրաստած ուսումնական երաժշտական

նյութեր,

  Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, 1, 2, 3, 4-րդ

պրակներ,

  Սուսաննա Ամատունի, «Երաժշտական գրականություն»,

  Ա. Բարսամյան, Մ. Հարությունյան, «Հայ երաժշտության պատմություն»,

  ինչպես նաև համացանցի համապատասխան կայքեր: