
Monthly Archives: November 2022
Դեկտեմբեր ամսվա նախագծեր

2022-2023 ուստարի, առաջին ուսումնական շրջան
- Նախագիծ «Ուսումնական ժամերգություն». 4, 5-րդ դասարաններ
- «Պարերգերի ուսուցում» նախագիծ. 4, 5-րդ դասարաններ
- Առավոտյան ընդհանուր պարապմունք. 1-5-րդ դասարաններ
- «Պարատուն» նախագիծ. 2-5-րդ դասարաններ
- «Ամանորյա երգերի, ավետիսների ուսուցում» նախագիծ- 2-5-րդ դասարաններ
Դեկտեմբերի օրացույց
- Ուրբաթօրյա ուսումնական ժամերգություններ՝ -դեկտեմբերի 2, 9, 16, 23
- Ուրբաթ-համերգ– դեկտեմբերի 2, 9, 16, 23
- Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ-դելտեմբերի 1-25
Նոյեմբերի 28- դեկտեմբերի 16-ի աշխատակարգ
Ենթակա է խմբագրման…..
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա նախագծեր, օրացույց
Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ի աշխատակարգ
Իրականացրած լաբորատոր աշխատանքներ. մշակումներ, լրամշակումներ, ամփոփումներ, փաթեթներ
Continue readingՍեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. համերգ-տոնախմբություն, ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 25 -ին՝ ժամը 12:00-ին, Հյուսիսային դպրոցի Արտասահման պատկերասրահում կկայանա «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում համերգ-տոնախմբություն, ցուցահանդես-վաճառք:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք:
Ծրագրում
Continue readingՇնորհալին կրտսեր դպրոցում

«Շնորհալին կրտսեր դպրոցում․ Ճանաչենք Ներսես Շնորհալուն» նախագծով այսօր հինգերորդ դասարանների սովորողների հետ ունեցանք շատ հետաքրքիր բացօթյա դաս-պարապմունք: Միասին խոսեցինք Շնորհալու մասին, երգեցինք և ընթերցեցինք Շնորհալի, գուշակեցինք նրա հորինած հանելուկները:
Քրիստին Շահբազյան, Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ
Ավելին՝ տեսանյութում
Continue readingՀանդիպում Գարեգին Գևորգյանի հետ

«Լիսիցյանական օրերի» շրջանակում կրթահամալիրը հյուրընկալեց դասախոս, բանասեր, ազգագրագետ, պարագետ Գարեգին Գևորգյանին: Վարպետը խոսեց պարի ծագումնաբանության, արդիական խնդիրների մասին: Վերջում ունեցանք պարերի և պարերգերի միասնական կատարումներ:
Տեսանյութ
Continue readingՌազմապարերի վարպետության պարապմունք Լաերտ Գրիգորյանի և Տիգրան Արեգունու հետ

«Լիսիցյանական օրերի» շրջանակում Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք «Ռազմապարերի վարպետության պարապմունքին» : Սովորեցինք «Կարնո քոչարի», «Մշո խըռ», «Յարխուշտա» ռազմապարերը:
Տեսանյութ
Continue readingՀ. Երզնկացի Պլուզ՝ «Այսօր ձայնն հայրական»

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ
Հ. Երզնկացի Պլուզ՝ «Այսօր ձայնն հայրական»
Երգում են՝ հյուսիսային դպրոցի 4, 5- րդ դասարանների սովորողները
Continue reading«Պարատուն» նախագծով հերթական հանդիպումը

«Լիսիցյանական» օրերի շրջանակում, «Պարատուն» նախագծով կայացավ հերթական հանդիպումը Հյուսիսային դպրոցի սովորողների ծնողների, դասավանդողների հետ:
Այս անգամ պարուսուցումը իրականացրեց Ավագ դպրոցի պարի դասավանդող Կարինե Գրիգորյանը:
Սովորեցինք «12 ոտք» և «Ապարանի գյովնդ» պարերը:
Continue readingՊարատուն Թատրոն-տանիքում

Հյուսիսային դպրոցի Թատրոն-տանիքում երկրորդ, երրորդ դասարանների սովորողների, դասավանդողների հետ միասին ազգային պարերով ազդարարեցինք «Լիսիցյանական օրերի» մեկնարկը:
Continue reading