Ծեսերի բաց լաբորատորիա՝ 2020-2021 թթ գործառույթներ

ՀՀ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգ

Կրթահամալիրի մասնագիտական խմբերի ձևավորման կարգ

Ծեսերի բաց լաբորատորիան հեղինակային մանկավարժության՝  ծեսով ուսուցման ծրագրի պատասխանատուն է, որը հաստատված է  կրթահամալիրի ուսումնականական օրացույցով:

Լաբորատորիայի կազմում են երաժշտության, տեխնոլոգիայի, հայրենագիտության, մայրենիի դասավանդողները, դասվարները, դաստիարակները, կարզմակերպիչները:

Լաբորատորիայի գործառույթներն են.

  • ուսումնամեթոդական, հետազոտական գործունեություն պլանավորում, համակարգում, մշակում,
  • ուսումնական օրացույցով հաստատված  առավոտյան ընդհանուր պարապմունենքերի, ուրբաթ-համերգների, ուսումնական ժամերգությունների ծրագրերի բովանդակային մշակում, համակարգում
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, ամբողջացում
  • կրթահամալիրյան նախագծերի համակարգում, կազմակերպում
  • սեմիանարների կազմակերպում  ուսուցիչների հետ՝ ուսումնական տարբեր հարցերի քննարկումներ
  • կրթահամալիրյան դպրոցների ստուգատեսների, փառատոնների համակարգում, կազմակերպում
  • վերապատրաստման սեմինարների համակարգում, կազմակերպում

Լաբորատորիան կունենա իր պաշտոնական բլոգը, որտեղ կարտացոլվեն  բոլոր մշակումները, նախագծերը, ուսումնական նյութերը, գործունեությունը:

 

 

Ամառային դպրոցի նախագծեր՝ հուլիս, օգոստոս

Ամառային դպրոցի նախագծեր՝ հուլիս, օգոստոս

Առցանց-հեռավար հարթակում ամառային ընտանեկան դպրոցի  խորհրդատվություններ

Ֆիզիկական հարթակում նախագծերի իրականացում սովորողների փոքր խմբերի հետ

Նախագծեր Continue reading

Վեց տարեկանների, առաջին դասարանների ընտանեկան-հեռավար-առցանց ամառային երաժշտական ճամբար

Վեց տարեկանների առաջին դասարանների ընտանեկան-հեռավար-առցանց ամառային ճամբար

Երաժշտական նախագծեր

Խաղերգեր նախագիծ

Ազգային խաղեր, խաղիկներ․նախագիծ

 

Ամառային դպրոց․Դյուցազնապատում նախագծային խմբի հունիսի 23-ի տեսադասը

Հունիսի 16-ից սկսած, ամեն երեքշաբթի՝ ժամը  11.00-12.00, «Դյուցազնապատումը»՝ ընտանեկան դպրոցներում նախագծային խումբը առցանց-հեռավար  Teams հարթակում ունենում է հանդիպումներ, որի ընթացքում քննարկվում են թե  սովորողները ինչպես ստեղծեն  ընտանեկան թատրոններ, ինչ ուսումնական նյութեր օգտագործեն և ինչպես ներկայացնեն:

Հունսիս 23․ տեսադաս

Սասունցի Դավիթը և Ձենով Օհանը

 

 

 

«Դյուցազնապատումը»՝  Դանիել Մարկոսյանի  ընտանեկան դպրոցում, որը համեմված է բազմազան հետաքրքիր լուծումներով:

Նախագծի համակարգողներ՝ Հասմիկ Մաթևոսյան և Քրիստինե Շահբազյան

Սասունցի  Դավիթը-ընտանեկան թատրոն Continue reading

Յոթերորդ դասարանի ավարտական լսումներ․ Նարե Մանուկյան

  Բարև ձեզ: Ես Նարե Մանուկյանն եմ: Արդեն 7տարի է ինչ  հաճախում եմ դաշնամուրի։ Հաղթահարել եմ շատ դժվարություններ և ապրել բազում ուրախ պահեր իմ դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյանի հետ։ Ես շատ համերգների եմ մասնակցել։ Ժամանակի ընթացքում սերը երաժշտության նկատմամբ և աշխատասիրությունը  նպաստեցին նրան, որ ես  ոչ միայն սկսեցի  լավ նվագել, այլև  մաքուր երգել և հիմա «Սեբաստացի» մանկական երգչախմբում հանդես եմ գալիս որպես սոպրանո։ Այս ամենին ես հասել եմ Հասմիկ Մաթևոսյանի ճիշտ և նվիրված աշխատանքի շնորհիվ։

Դաշնամուր հաճախելու տարիներին  ես գտել եմ նաև նոր ընկերներ։

Յոթերորդ դասարանի ավարտական ծրագիր՝

  • Լիստ  «Պատանեկան էտյուդ» d mll
  • Բախ «Ֆանտազիա» c moll
  • Մոցարտ «Սոնատա» C dur
  • Խաչատրյան «Ժողովրդական»

Կատարումներ Continue reading