Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում

Հունիսի 28-ին «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ կողմից  ստացա հրավեր մասնակցելու  «Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում» թեմայով  կլոր սեղան-քննարկմանը: Քննարկմանը ներկա էին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը և Արևելյան դպրոցի ղեկավար՝ Նառա Նիկողոսյանը: Նրանք ներկայացրեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, հեղինակային մանկավարժությունը, նրա առանձնահատկությունները, իրականացված և իրականացվող ծրագրերը, մոտեցումները,  սկզբունքները, զարգացման փուլերը  և այլն: Քննարկման ընթացքում ակնհայտ էր կրթահամալիրի ավագ դպրոցի  կրթական առավելությունները և ուժեղ կողմերը մյուս ավագ դպրոցների կրթական ծրագրերի հետ համեմատ:

Շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին կրթահամալիրը փայլուն ներկայացնելու համար:

Տեսաֆիլմ՝ Continue reading

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Հունիսի 28-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ հերթական ուսումնական ժամերգությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի դասավանդողներ և  հյուրերի մասնակցությամբ:

Տեսանյութ՝ Continue reading

Խշշանով դեպի հարսանիք

Հունիսի 25-ին`  Իսկական հարսանիք Աշտարակում  նախագծին ընդառաջ,  Հյուսիսային դպրոցի ճամբարային ջոկատը, Ավագ դպրոցի սովորողները, դասավանդեղները և վերապատրաստում անցնող ուսուցիչները Խշշանքով դեպի հարսանիք նախագծով եղան Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այս անգամ հետազոտողների  խումբը ուսումնասիրեց  Քասախ գետից բխող և ճյուղավորվող առուները՝ Խշշանը և Ականատեսը:

Օրը շատ հետաքրքիր և բովանդակային դարձրեցին  Ազնիվ Գալստյանի կողմից գծված  հետաքրքիր ճամփորդական ուղին և պատմությունները, ինչպես նաև ճամբարականների  նախահարսանեկան երգերի գեղեցիկ կատարումները: Continue reading