Զբոսաշրջության մշակույթ

Ճամփորդություն դեպի Լոռի. զբոսաշրջության փաթեթ

Անմոռանալի եռօրյա ճամփորդություն դեպի դրախտային Լոռի՝ Դսեղ-Մարց-Oձուն(Արդվի), երկու գիշերակացով:

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ, ուսանողներ՝մինչև 15 հոգի

Մակնիշ՝ Մերսեդես, համարանիշ, փորձառու վարորդ, Անուն Ազգանուն, հեռ՝

Ճամփորդության օր՝ հունիսի 10, ժամը՝ 9։30

Վերադարձ՝ հունիսի 12, ժամը՝ 17։00

Գիշերակացը՝ Մարց գյուղ՝ տեղի բնակիչների տներ

Պատասխանատուներ՝  Հասմիկ Մաթևոսյան, օգնական, վարորդ

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Աշտարակ-Արագած-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Մարց-Oձուն(Արդվի)-Ստեփանավան-Սպիտակ-Արագած-Աշտարակ-Երևան

Առկա է բժշկական արկղիկ հետևյալ դեղերով

Մասնակցության համար անհրաժեշտ իրեր ՝

1.Առաջին օրվա  նախաճաշ` բրդուճներ, ջուր
2.Հարմար ուսապարկ, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար, անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
3.Հագուստ 3 օրվա համար,տաք հագուստ անպայման,  գլխարկ, տաք բաճկոն, անձրևապաշտպան հագուստ
4.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
5.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ (մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ, որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող), հողաթափ
6.Լապտեր

Կեցավայր Մարցում

Գյուղական երկհարկանի տուն՝ ունի հյուրասենյակ, 4 ննջասենյակ, խոհանոց, բաղնիք զուգարան, պատշգամբ, պտղատու այգի:

Ամեն ննջարանում առկա է 4 մահճակալ: Ցանկության դեպքում՝ մասնակիցները կարող են քնել առանց մահճակալ՝ բնական գորգին փռված փափուկ ներքնակների վրա, մինչև 5 հոգանոց խմբով: Ննջարաններից մեկում առկա է նաև գյուղական թախտ՝ պատին կախված կարպետով, մեծ մութաքա բարձերով, որտեղ կարող են ննջել 2 հոգի:

Զուգարանը գտնվում է բակում: Կողքը առկա է բացօթյա լվացարան:

Բաղնիքը գյուղական է: Գտնվում է առաջին հարկում: Ցանկության դեպքում՝ լոգանքի համար տրամադրվում է քիսա, բույսերով սպա օճառներ, շամպուններ, սպա բնական քարեր:

Հյուրասենյակում առկա է wi,fi, 2 բազկաթոռ, բազմոց, մեծ ճաշասեղան, որի շուրջը կազմակերպվելու են ինտելեկտուալ, ազգային խաղեր: Ցանկության դեպքում խաղերը կկազմակերպվեն գորգի վրա:

Այգում կախված է ճոճանակ, ունի մեծ խաղահրապարակ:

Կեցավայրը մոտ է ձորափին, որտեղից կարելի է դիմավորել չքնաղ արևաձագը և մայրամուտը:

Ճամփորդության ընթացքը՝

Օր առաջին՝  10․06

09։15`մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

11.30-կանգառ Վանաձորում՝ սուրճի, թեյի , բրդուճայի ընդմիջում

12։30՝ ժամանում Դսեղ

12:30-15.30` Այց Հովհ․Թումանյանի անվ․դպրոց, կրթական-ընկերական հանդիպում, շրջայց դպրոցում, համատեղ քայլք Դսեղ գյուղով-հրապարակ-Թումանյանի տուն-թանգարան: Թանգարան շրջայցից հետո, բակում կկազմակերպվի համատեղ պարերգերի ուսուցում և թումանյանական ստեղծագործությունների թեմատիկ քննարկում:

15:30-16.30-ճաշ, ընդմիջում տուն-թանգարանին կից գյուղական տանը՝ գյուղական կաթնամթերքով, տնական ձվով, թոնրի լավաշով, էրիշտայով, թոնրի կարտոֆիլով:

16:30-17:00`քայլքով դեպի Դսեղի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիաղոթք, հոգևոր երգերի կատարում

17։00-17։30՝ ժամանում Մարց, իրերի տեղավորում, հանգիստ

18։00-19։00՝ Ընթրիք՝ թեյ տեղի սարի բույսերով, գազօջախում թխված հացով, տնական պանրով, բնական մեղրով, այգու բարիքներից պատրաստված աղցանով:

19։00-21։00՝ ինտելեկտուալ խաղեր, քննարկումներ, Թումանյանի թեմատիկ ստեղծագործության ընթերցում և սեփական տարբերակով փոխադրում, օրվա ամփոփում

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երկրորդ օր՝ 11․06

08։00-09։00՝ վեր կաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-09:30՝ նախաճաշի համատեղ պատրաստություն՝

09։30-10։00՝ նախաճաշսուրճ, թեյ սարի բույսերով, տնական ձու, կաթնամթերք, թոնրի լավաշ, մեղր, աղցան, կաղամբով, կարտոֆիլով կարկանդակներ

10։00-10։30՝ հանդիպում Մարցի բնապահպան երիտասարդների հետ, Հկ

10։30-12։00՝ համատեղ բարձրունքի նվաճում՝  Սբ․ Խաչ մատուռ-եկեղեցի , աղոթք եկեղեցում, միջավայրի խնամք, ծանոթություն տեղի բուսական, կենդանակն աշխարհի տարատեսակների հետ, սարի բույսերի հավաքում:

12.00-12.30-ընդմիջում դաշտում՝ հաց ու պանրով, պարերգերով

12։00-14:30՝ քայլք Մարցագետի երկայնքով , նկարչական պլեներ

14.30-15.30-Ճաշ գետի ափին՝ ձկան համտես, ձվով բանջար, տնական գինով, օղիով

15։30-17։00՝ այցելություն Մարցում կառուցված ՀԷԿ-եր, ֆերմա ՝ կաթնամթերքի համտես

17։15-17։40՝ վերադարձ  գյուղ

17։40-18։30՝ հանգիստ

18:30-ընթրիք

19.30-21.00 օրվա ամփոփում, քննարկումներ, բացօթյա ազգային խաղերի իրականացում, քայլք գյուղով, մայրամուտի դիմավորումտնական գինու,օղու, մեղրի գնումներ

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երրորդ օր

08։00-09։00՝ վեր կաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-09:30՝ իրերի հավաքում

09։30-10։00՝ նախաճաշսուրճ, թեյ սարի բույսերով, տնական ձու, կաթնամթերք, թոնրի լավաշ, մեղր, աղցան

10։00-11։00՝միջավայրի խնամք

12։00- ժամանում Օձուն(Արդվի)

12։00-14:00`այցելություն Սբ․ Հովհաննես վանքՕձի պորտ բնության հուշարձան, բուժիչ ջուր

14։00-14։30՝ ճաշ բնության գրկում՝ տնական հավով և կարտոֆիլով խաշլամա, աղցան՝ գյուղի պոմիդոր, վարունգով

14։30-17։00՝ ժամանում Երևան

Նախահաշիվ՝
  Մեկ մասնակիցը 20000 դրամ