Արդեն մոտ 1 տարի է

20140620_204742Արդեն մոտ 1 տարի է, որ աշխատում եմ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում, որպես  դաշնամուրի ուսուցչուհի և նախակրթարանում երգի դաստիարակ: Կփորձեմ որոշակի դիտարկումներ անել  այս բուռն և լեցուն շրջանի մասին:

Շատ եմ կարևորում 10 ծնողների վստահությունը և նրանց բալիկների ներգրավումը իմ դասարան: Դա մի տեսակ հպարտություն է և արժանապատվություն ինձ համար: Առավել կարևորում եմ նրանց մասնակցությունը դաշնամուրային համերգներին: Նրանք այդ համերգները դարձնում են տոն` ուրախ և  փայլուն:

Որպես անհատ-կատարող ես նույնպես հանդես եմ եկել շատ համերգային նախագծերի: Ամենից պատասխանատուն հունիսի 20-ի «Հաշվետու» համերգն էր, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ես կարողացա հուզմունքս հաղթահարել և հանդես գալ 300-ից ավել  մարդկանց առջև:

Աշխատանքային բլոգիս առկայությունը կատարվող և կատարվելիք աշխատանքների փայլուն օրինակ եմ համարում: Սա միշտ զգոն է պահում քեզ, ստիպում է լինել ավելի ստեղծարար և նախաձեռնող:

Սկզբում երգում էի Հ. Թոփիկյանի ղեկավարած «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում: Ժամանակի սղության պատճառով  լքեցի նրանց շարքերը: Այսօր նորից համարվում եմ երգչախմբի անդամ : Այս ընդհատման շրջանը համարում եմ բացթողում:

Նախակրթարանում աշխատելը շատ ավելի բարդ  է: Սկզբում դժվարություններ ունեցա 2-4 տարեկան խմբերի հետ աշխատելու ժամանակ: Չունեի փորձ և պատկերացում թե ինչ պիտի անեմ, ինչ մեթոդներ կիրառեմ, ինչպես խումբը գրավեմ, հավաքեմ և նման մի շարք բաներ: Քիչ-քիչ կարծես ստացվում է, բայց դա չեմ համարում բավարար: 5 տարեկանների հետ ավելի հեշտ ստացվեց: Միանգամից լեզու գտա նրանց հետ:

Այս  դիտարկումներն ու  վերլուծությունները շատ կարևոր եմ համարում ինքնակրթվելու, պեղելու, փնտրելու, գտնելու, մտածելու և հորինելու համար:

Երաժշտական մտմտումներ Նարեյի կողմից

20131107_142619Ես Նարեն եմ: Մեկ տարի է հաճախում եմ դաշնամուրի դասընթացների: Ինձ շատ-շատ է դուր գալիս նվագել դաշնամուր: Ես սովորոլ եմ սոլի, ֆաի բանալիները, նոտաները, չափը, հաշիվը , տվել եմ շատ համերգներ: Արդեն տեղափոխվել եմ 2-րդ դասարան:

Երաժշտական մտմտումներ Սոֆյայի կողմից

Բարև ձեզ, ես Սոֆյան եմ: Գիտեք որ, երբ ես առաջին անգամ տեսա դաշնամուրը շատ սիրեցի այն և արդեն իսկ հաջորդ օրվանից սկսեցի քիչ- քիչ նվագել : Սեպտենբերից ես գնացի դաշնամուրի դասընթացների: Հիմա արդեն տեղափոխվել եմ 2-րդ դասարան: Եվ վերջում ուզում եմ ավելացնել.

-Եթե ուզում եք գալ դաշնամուրի` եկեք ամենալավ տեղը, եկեք մեր դպրոց:

Ամառային ճամբարային օրեր

img_7905Հունիսի 2-21-ը «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում  ամառային ճամբարային  օրեր էին` շատ բուռն, լեցուն, ակտիվ օրեր: Ես և իմ սովորողները այս ընթացքում պատրաստվում էինք դաշնամուրի քննությանը: Առաջին դասարանցիների քննությունը իսկական տոն էր` փայլուն, գունեղ, մանկական ժպիտներով և հուզմունքով լի:

Շատ հետաքրքիր և առույգ էր ամառային պարտեզը: 2-5 տարեկանները սահուն անցում կատարեցին ամենաուրախ, սիրելի և երկար սպասված ամառ:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 2-5 տարեկան խմբերի հետ մասնակցեցինք «Անտիվիրուս Կոմիտաս»  նախագծին: Փոքրիկները երգեցին Կոմիտասի մի շարք երգեր, պարեցին և խաղացին շատ խաղեր:

«Անտիվիրուս Կոմիտաս» նախագծի շրջանակում «Երաժշտական կենտրոնի» դասավանդողների հետ մասնակցեցինք «Տաթև Ստեփանյան և ընկերներ» համերգին: Տաթևը ներկայացրեց Կոմիտասի չձայնագրված մի շարք երգեր: Մենք էլ հանդես եկանք գործիքային կատարումներով` 2 դաշնամուր, դաշնամուր և ջութակ:

Ամառային ճամբարը ավելի հետաքրքրացավ, երբ բակերում ավելացան լողավազանները: Երգի ուսուցումը ևս անմաս չմնաց դրանից: Սովորում ենք ջրային երգեր` ջրում լողալու և երգելու համար:

Ամառային ճամբարի ընթացքում Գեղարվեստի կրտսեր դպրոցում փոքրիկ դասընթաց անցկացրեցի  3-րդ դասարանցիների հետ: Դասընթացի նպատակն էր ընդհանուր ծանոթությունը դաշնամուր գործիքին:

«Երաժշտական կենտրոնի» դասավանդողներով, գործիքային կատարումներով` մասնակցեցինք  «Մանկավարժների ակումբի» բացմանը:

Այս օրերի եզրափակումը եղավ  հունիսի 20-ի հաշվետու համերգը Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ հանդես եկա «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ  և որպես անհատկատարող: