Առցանց երաժշտական վիկտորինա` գուշակիր մեղեդին

img_7724ՆյութըԿոմիտասյան  երգերի մեղեդիներ 

Ժամանակահատված հոկտեմբերի  1 ժամը 19.00-ից  մինչև հոկտեբերի 3 ժամը 23.00

Մասնակիցներ–  Գեղարվեստի դպրոցի  2-5-րդ դասարանցիներ (ընտանիքի անդամներ):Կարող են մասնակցել կրթահամալիրի բոլոր սովորողները և դասավանդողները:

Առաջադրանքները  կուղրկվեն սովորողների էլ. հասցեներին հոկտեմբերի 1-ին,ժամը 19.00-ին

Պատասխանները սովորողները ուղարկում են hasmik.matevosyan@mskh.am հասցեին

Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն  հաջորդ  օրը մինչև 23.00

Վիկտորինայի վիդեոները պատրաստելու համար օգտագործել եմ պլանշետի Real piano ծրագրից: Real piano ծրագիրը հնարավորություն Է տալիս  վիրտուալ նվագել, ձայնագրել,  նվագածը  դարձնել Mp3 :

 

Continue reading

Կոմիտասյան տոն Գեղարվեստի տանիքում

komitas_1936Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.00-ին,   Գեղարվեստի տանիքում մեզ  կոմիտասյան տոն կպարգևեն  2, 3-րդ դասարանցիները:

Ծրագրում՝

1.Կոմիտասյան երգեր

2. Կոմիտասը և գույնը  նկարչական պլենր

3. Հյուրասիրություն

 

 

Continue reading

Դաս-համերգ Գեղարվեստի դպրոցի 5-րդ և Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների հետ համատեղ

1893955Հոկտեմբերի  6-ին, ժամը 11.00-ին Միջին  դպրոցի երաժշտության դասարան-լաբորատորիայում  տեղի կունենա   դաս-համերգ  Գեղարվեստի  4, 5-րդ  և Միջինի 6-րդ դասարանցիների հետ համատեղ:

 

Ծրագրում՝  կոմիտասյան  նոր ուսուցանված  երգերի կատարում

  • «Կաքըվներ, կաքըվներ»
  • «Սաթոյին գովելու համար»

 

Կոմիտասյան  այլ երգեր

  • Հայր մեր
  • Այբ, բեն գիմ
  • Եղնիկ
  • Կոտ ու կես
  • Երի,երի
  • Երևան բաղ եմ արել
  • Հոյ նազան
  • Էս առուն

Կազմակերպիչ-պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Նելլի Փիլոյան

Աշխատանքային նախագիծ․Սեպտեմբերի 26-30

20160916_094119Կոմիտասյան օրեր․ Նախագիծ

Կրտսեր դասարաններ՝ տեքստեր և կարաոկեներ

Նախակրթարան և հինգ տարեկաններ՝ տեքստեր և կարաոկեներ

Ունկնդրման նյութեր՝ կրտսեր դասարաններ

Ունկնդրման նյութեր՝ նախակրթարան և հինգ տարեկաններ

Սեպտեմբերիկ

 

Սեպտեմբերի 26

9.00-9.15. –Ընդհանուր  պարապմունք Գեղարվեստի տանիքում Continue reading

Հոկտեմբեր ամիս․ Նախագծեր

20160921_140640 Կոմիտասյան օրեր՝ հոկտեմբերի 1-7

Նախագիծ «Ռիթմի թատրոն»  

Հոկտեմբերիկ նախագիծ

ֆլեշ մոբ -նախագիծ  «Շունն ու կատուն» 

Պլանշետով վիրտուալ դաշնամուրի ուսուցում

Մեդիաուրբաթ համերգ- նախագիծ հոկտեմբերի 20

Ծնողական սեմիտար-պարապմունք նախագիծ

 

 

Կոմիտասյան օրեր՝ հոկտեմբերի 1-7.Ծրագիր

terlemzyan-_komitasԿոմիտասյան օրեր․ Նախագիծ

Կրտսեր դասարաններ՝ տեքստեր և կարաոկեներ

Նախակրթարան և հինգ տարեկաններ՝ տեքստեր և կարաոկեներ

Ունկնդրման նյութեր՝ կրտսեր դասարաններ

Ունկնդրման նյութեր՝ նախակրթարան և հինգ տարեկաններ

 

 

 

Ծրագիր՝

Continue reading

Ազգայինը, որպես միավորող. Կոմիտասյան օրերին ընդառաջ

20160921_140640  Սեբաստացիների հանդիպումը «Արս մաժոր»  արվեստի դպրոցի սաների  հետ ՝Եղվարդի  Սբ․Աստվածածին եկեղեցու բակում,  շատ տպավորիչ էր: Նրանք անհամբեր սպասում էին մեզ:  Գիտեին, որ իրենց սովորեցնելու ենք ազգային երգեր և պարեր: Շատ  ուրախալի էր, որ փոքրիկները արագ ընկալեցին  մեր ուսուցանածը: Նրանց հետ միասին պարեցինք, երգեցինք և խաղացինք ազգային խաղեր:

 

ֆոտոշարք՝ Continue reading

Հոգնե՞լ եք, նայեք երկնքին

20160921_130107Վաղուց էի ուխտել,  որ պիտի Ղառղառավանք բարձրանամ: Ուխտս ի կատար եղավ:

Այսօր առավոտյան, երբ պատրաստվում էինք  հայրիկիս հետ սեբաստացիների ժամանելուն՝ եկեղեցի այցելեց  Տեր Սարգիսը: Նրան հրավիրեցի միանալ մեզ: Մեծ սիրով համաձայնվեց (չէր եղել Ղառղառավանքում):  Մի տեսակ ներսս ուրախությամբ լցվեց: Գիտեի, որ ճանապարհը լինելու է հանգիստ, ապահով և օրհնություններով լի:

Պարզվեց, որ Տեր Հայրը ժողովրդական երգի և պարի մեծ սիրահար է: Մենք ամբողջ ճանապարհը  այդպես էլ անցանք՝ երգ, զրույց, աղոթք:  Ճանապարհին մեզ ոգևորելու համար  Տեր Սարգիսը  ասում էր․-«Հոգնե՞լ եք, նայեք երկնքին և շուտ տեղ կհասնեք»: Այդպես էլ եղավ: Վերևում իմ առջև նորովի բացվեցին   7-րդ դարի կեսավեր երկեղեցիները:  Բարձունքում լինել ինձ հարազատ մարդկանց հետ, ովքեր քայլում, մտածում, ստեղածագործում, աղոթում և ոգևորվում են նույն կերպ՝ իրո՛ք, տպավորիչ է:  Պատերի ներսում մի պահ բոլորը լուռ էին: Չգիտեմ, ի՞նչ էին մտածում ընկերներս: Չհարցրեցի: Նրանց  աչքերում  ես տեսա կայծ, հիացմունք և ակնածանք:  Այնտեղ երգեցինք շարականներ, աղոթեցինք, լսեցինք Տեր Հոր մտածումները:

Ետ դարձի ճանապարհին, Արա լեռը մեզ համեղ անակնկալ  մատուցեց և հյուրասիրեց  իր բազում բարիքներից՝ ալոճ, մասուր և  դաղձ:

20160921_120507 20160921_120540 20160921_120554 20160921_120718 20160921_121618 20160921_121645 Continue reading

ֆլեշ մոբ -նախագիծ «Շունն ու կատուն»

niños y notas musicalesՆվիրված է Հ․ Թումանյանի «Շունն ու կատուն»  ստեղծագործության 130  ամյակին

Մասնակիցներ՝ Գեղարվեստի դպրոցի 3, 4-րդ դասարաններ

Վայրը՝ Հ․ Թումանյանի  արձանի հարևանությամբ

Նախագիծը իրականցվում է Հ․ Թումանյանի  թանգարանի հետ համատեղ

Օր՝ հոկտեմբերի 10-15-ը ընկած հատված

 

Նպատակ Continue reading