Երաժշտական նախապատրաստական դասընթացների վերջին 2 օրերը

Օգոստոսի 29-30 ը Մ.Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի երաժշտական ,նախապատրաստական ուսուցման վերջին 2 օրերն էին:Այս օրերի ընթացքում երեխաները էլ ավելի արագ սկսեցին սովորել երգերը,ինքնուրույն կատարել երգին համապատասխան ծափերը,քայլերը:Պարապմունքներից անպակաս էր երեխաների սիրելի<<չխկչխկան>>երաժշտական, հարվածային գործիքները:Չխկչխկանով երեխաները ինքնուրույն նվագում էին տարբեր ռիթմի,ոճի,բնույթի երգերի նվագակցությամբ:Այս կարճ ժամանակահատվածում նրանք ավելի համարձակ սկսեցին մոտենալ դաշնամուրին:Հարվածելու կամ աղմկելու փոխարեն փորձեցին նվագել ինչ որ մեղեդի :Պարապմունքների ընթացքում   զարգացավ երեխաների ռիթմիկ,իմպրովիզացիոն ընդունակությունները,խնբով և առանձին աշխատելու  ունակությունները:
Այս 4 օրերի ընթացքը շատ տպավորիչ ու անմոռանալի էր ինձ համար:Ես փորձ ձեռք բերեցի ուսուցանելով փոքրիկներին:Ինձ համար շատ կարևոր դարձավ նրանց հետ ընկերությունը և շփումը:

Երաժշտական նախապատրաստական դասընթացների առաջին 2 օրերը

Օգոստոսի 27-ից Մ.Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցում երաժշտական նախապատրաստական ուսուցում եմ անց կացնում 2-5 տարեկան երեխաների հետ:Այս 2 օրերի ընացքում երեխաները սովորել են երգել 2 երգ բառերով,ծափերով,վանկերով,քայլերով: Այս մեթոդի օգնությամբ փորձում եմ զարգացնել երեխաների ռիթմը,իմպրովիզացիոն ունակությունները:Կարճ ժամանակահատվածում երեխաները ծանոթացել են դաշնամուրի տեմբրի ,գույների հետ: Առաջին նվագելու քայլերն են արել: Նախապատրաստական երաժշտական դասընթացները կտևեն ևս 2 օր:

Աշխատանքային ծրագիր

  • 10 օրում համերգի կազմակերպում:
  • Համերգի նպատակը:- ՈՒսուցչի  օգնությամբ աշակերտը ուսումնասիրում է  երաժշտությունը,նկարչությունը,գրականությունը  և գտնում է նրանց միջև կապը:
  • Վերջնական արդյունքը:-Աշակերտի նվագը և ուսումնասիրությունները:
  • Աշխատանք:-ՈՒսուցիչը աշխատում է 9-14 տ   երեխաների հետ:

Ընթացք

  • Արդեն պատրաստ և անգիր նյութերի հղկում և փայլեցում (սա ուսուցչի և աշակերտի համատեղ ,անհատական աշխատանքն է):
  • Զրույց կատարվող նյութի մասին(բովանդակություն,կերպար):
  • Դասարանում աշակերտի հետ լսել կատարվող նյութը՝այլ կատարողների կատարմամբ:
  • Տանը հանձնարարել աշակերտին լսել այդ կոմպոզիտորի այլ գործեր:
  • Համերգի մասնակիցների հետ այցելություն թանգարան:
  • Թանգարանում կամ դասարանում զրույց աշակերտների հետ  երաժշտության և նկարչության կապի մասին:
  • Տանը հանձնարարել աշակերտին նկարել կամ փնտրել իր երաժշտական նյութի հետ կապված նկարներ:
  • Կազմել այդ նկարներից ալբոմ ուսուցչի օգնությամբ:
  • Դասարանում լսել որևէ երաժշտության տակ ասմունք կամ պատմություն:Քննարկել  այն դասարանում:
  • Տանը հանձնարարել աշակերտին գրել որևէ պատմություն իր կատարվող նյութի պատկորացումների ներքո:
  • Դասարանում ուսուցիչը նկարահանում է աշակերտին,որը կարդում է իր գրած պատմությունը:

—–Այս ուսումնասիրությունները կատարվում են 3 օրվա ընթացքում:ՈՒսուցիչը և աշակերտները պետք է ունենան նախնական պլան և պատկերացում համերգի հետ կապված(ըտթացքում կարող են լինել փոփոխություններ և հավելումներ):

  • Վերջին 6 օրի ընթացքում  ամբողջ խումբը միանում է համերգի փորձերին:
  • Պատի էկրանի վրա ցուցադրվող  իրենց  հավաքած նյութերը աշակերտները տեսնում են փորձի ժամանակ:

Համերգ

  • Ողջույնի խոսք
  • Ելույթ

—-Աշակերտի ելույթը կազմված է 2 մասից:Սկզբում մինչ աշակերտի նվագը էկրանի վրա ցուցադրվում է նկարահանված պատմությունը:Նվագելու ընթացքում էկրանի վրա ցուցադրվում է աշակերտի հավաքած նկարների ալբոմը:

10 օր աշխատելու արդյունքում  ՝եթե օրը ես ամեն աշակերտի անհատապես տրամադրեմ 45 րոպե,իսկ խմբակային 30 րոպե,կստանամ որակյալ արդյունք: