
Այսօր Փարիզի «Սոլի-Տուտտի» երգչախումբը հանդիպեց «Հ. Թոփիկյանի» ուսուցչական երգչախմբի հետ: Հանդիպումը բաց էր, ջերմ և անմիջական: Իրար ճանաչելու ամենալավ ձևը դարձավ բազմաձայն երգեցողությունը: Ուսուցչական երգչախումբը կատարեց Երկանյանի կողմից բազմաձայնեցված «Առավոտ լուսո» և «Նոր ծաղիկ» շարականները, իսկ «Սոլի տուտտի» երգչախումբը՝ ֆրանսիական «Մեռած տերևներ» և հայկական «Մայրիկին յազման բերի» բազմաձայնեցված երգերը: Վերջում, խմբերը միասին կատարեցին Շ. Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը:
Ամբողջ ընթացքում Ֆրանսերեն լեզվով հաղորդակցությունը ապահովում էր ֆրանսերենի ընտրությամբ գործունեության խումբը Կարինե Թևոսյանի գլխավորությամբ:
Օրվա մանրամասները՝ տեսաֆիլմում
Continue reading