Հոգնե՞լ եք, նայեք երկնքին

20160921_130107Վաղուց էի ուխտել,  որ պիտի Ղառղառավանք բարձրանամ: Ուխտս ի կատար եղավ:

Այսօր առավոտյան, երբ պատրաստվում էինք  հայրիկիս հետ սեբաստացիների ժամանելուն՝ եկեղեցի այցելեց  Տեր Սարգիսը: Նրան հրավիրեցի միանալ մեզ: Մեծ սիրով համաձայնվեց (չէր եղել Ղառղառավանքում):  Մի տեսակ ներսս ուրախությամբ լցվեց: Գիտեի, որ ճանապարհը լինելու է հանգիստ, ապահով և օրհնություններով լի:

Պարզվեց, որ Տեր Հայրը ժողովրդական երգի և պարի մեծ սիրահար է: Մենք ամբողջ ճանապարհը  այդպես էլ անցանք՝ երգ, զրույց, աղոթք:  Ճանապարհին մեզ ոգևորելու համար  Տեր Սարգիսը  ասում էր․-«Հոգնե՞լ եք, նայեք երկնքին և շուտ տեղ կհասնեք»: Այդպես էլ եղավ: Վերևում իմ առջև նորովի բացվեցին   7-րդ դարի կեսավեր երկեղեցիները:  Բարձունքում լինել ինձ հարազատ մարդկանց հետ, ովքեր քայլում, մտածում, ստեղածագործում, աղոթում և ոգևորվում են նույն կերպ՝ իրո՛ք, տպավորիչ է:  Պատերի ներսում մի պահ բոլորը լուռ էին: Չգիտեմ, ի՞նչ էին մտածում ընկերներս: Չհարցրեցի: Նրանց  աչքերում  ես տեսա կայծ, հիացմունք և ակնածանք:  Այնտեղ երգեցինք շարականներ, աղոթեցինք, լսեցինք Տեր Հոր մտածումները:

Ետ դարձի ճանապարհին, Արա լեռը մեզ համեղ անակնկալ  մատուցեց և հյուրասիրեց  իր բազում բարիքներից՝ ալոճ, մասուր և  դաղձ:

20160921_120507 20160921_120540 20160921_120554 20160921_120718 20160921_121618 20160921_121645 20160921_121708 20160921_123333 20160921_123406 20160921_123550 20160921_123628 20160921_123633 20160921_124053 20160921_124342 20160921_124346 20160921_124400 20160921_130103 20160921_130150 20160921_130233 20160921_132444

Leave a comment