Ավետիսներ

avetisner

IMG_7038-Crafts.am1.Ավետիս

 

 

Բառեր

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

 

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,

Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,

Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:

 

Բառերի բացատրություն

ինի-մեջ

քընձ-քանց

կտխեն-բաժակ

 

OB02512.Ավետիս

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,

Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս

Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,

 

Ողորմություն արեք սիրով, ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,

Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

 

Բառերի բացատրություն

Ավետիս- բարի լուր

Խոժոռ- մռայլ նայվածք ունեցող, խստադեմ

Ամ- տարի

 

IMG_7023-Crafts.am3.Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

 

IMG_7128-Crafts.am4․Ավետիս

https://www.youtube.com/watch?v=kma96e2eAqQ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

 

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

 

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

 

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

 

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Leave a comment