«Ձայնադարանի ստղծումը և զարգացումը» ուսումնական նախագիծ-հոդված

10356182_589510141195610_7767500430899945603_n «Ձայնադարանի ստղծումը և զարգացումը» ուսումնական նախագիծ.

Մենք բոլորս ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում: Այն այնքան է մուտք գործել մեր կյանք, որ անգամ  մարդկային շփումների մեջ առանց դրանց ինչոր բան մնում է կիսատ:

Դասավանդող և սովորող կապը բոլոր ժամանակներում եղել Է  կարևոր, առաջնային հարց: Դասավանդողը ուզում է իր գիտելիքները, կյանքի փորձը, մարդկային որակները փոխանցել սովորողին, իսկ սովորողը փորձում է դրանք քաղել, նմանվել ուսուցչինԹվային միջոցները դարձել են սովորողին կրթելու, դաստիարակելու, ճանաչելու, փոխհարաբերվելու արագ միջոց:

Դրա համար էլ շատ կարևոր է պրոֆեսիոնալ ուսումնական կայքերի ստեղծումը, նրանց անընդհատ ակտիվությունը և գործուն լինելը: Նմանատիպ ֆունկցիա են իրենց վրա վերցրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված բազմաթիվ ուսումնական կայքերը, բլոգները, էլեկտրոնային ամսագրերը: Այդ շարքին կարելի է դասել նաև «Ձայնադարանը»:

«Ձայնադարան»  երաժշտական կայքի ստեղծումը և զարգացումը կատարվել և կատարվում  է փուլ առ փուլ: Սկզբում առաջնային խնդիր էր ճանաչելի, ներկայանալի լինելը մեդիադաշտում,  որին օգնել է բազմաժանր, բազմաբովանդակ  պրոֆիլով գործելաոճը: Այսօր խնդիրներն այլ են:

Քանի որ «Ձայնադարանը» ուսումնական կայք է, որից օգտվում են հարյուրավոր սովորողներ, ծնողներ և դասավանդողներ, առաջին հերթին հիմնական խնդիր եղել  և մնում է հեղինակային մանկավարժական  ծրագրերի ամբողջացումը, ճիշտ ներկայացումը և փոխանցումը:

Ուսումնական նախագծերը և դրանց հիման վրա ստեղծված նյութերը պետք է համակարգվեն ճիշտ ժամանակին, լինեն ծրագրային, մեթոդական, ունենան համապատասխան որակԱյնտեղ տեղ գտնող նյութերը կարող են ենթարկվել լրացումների և հավելյալ մշակման: Այլ  աղբյուրից  «Ձայնադարան» բերված ցանկացած նյութի վերջում անպայման նշվում է սկզբնաղբյուրը հեղինակային իրավունքների պաշտպանության և լրացուցիչ տեղեկատվության համար։

Երկրորդ  խնդիրն է դառնալ պատվիրատու հեղինակային մանկավարժական ծրագրերի ստեղծման և տարածման համար:

Այսօրվա հեղինակային մանկավարժական ծրագրերի  արագ  զարգացմանը և տարածմանը  զուգահեռ կա  նոր ուսումնական նյութերի ստեղծման և թարմացման անհրաժեշտություն: Հենց այստեղ «Ձայնադարանը»  պետք է դառնա պատվիրատու ՝ ներառելով և օգտագործելով  դասավանդողների, սովորողների և ծնողների հմտությունները:

Ձայնադարանի առանցքային կենտրոններից մեկը սովորողն է, նրա ընտանիքի անդամը, նրանց երաժշտական ընդունակությունների ու դրսևորումների բացահայտումը և ցուցադրումը:

«Ձայնադարանը» մեդիագրադարանի բաղկացուցիչ մասն է: Այն պարբերաբար անդրադառնում է հայտնի երաժիշտների կյանքին, գործունեությանը, երաժշտական, մշակութային անցուդարձին: Տեղեկատվական նյութերը ստեղծվում են շատ անգամ կրթահամալիրի պատվերով, ինչպես նաև կարող են լինել առանձին դասավանդողի, սովորողի, խմբերի նախաձեռնությունների արդյունք:

«Ձայնադարանի»   խնդիրներից է նաև  ունկնդրի երաժշտական և գեղագիտական ճաշակի բարձրացումը:  Այդ պատճառով այնտեղ  պարբերաբար ստեղծվում և հրապարակվում են երաժշտական ունկնդրման փաթեթներ, որոնք  բազմաոճ են, բազմաժանր, նոր ու թարմ:

«Ձայնադարանի» գլխավոր նպատակը սովորողի համար իսկական ուսումնական, կրթական գործիք դառնալն է, ճանաչելի և հասանելի լինելը:

 

 

Leave a comment