- ունկնդրի երաժշտական կրթում,
- երաժշտական մշակույթի ձևավարում,
- երաժշտական և գեղագիտական մտածողության ձևավորում:
Խնդիրները
- ունկնդրելու մշակույթի ձևավորում
- հանդիսատես-կատարող կապի ստեղծում
- վոկալ, գործիքային դասական և ազգային ստեղծագործությունների յուրացում
- ստեղծական մշակույթի դրսևորում
- համերգի միջոցով համաշխարհային և ազգային մշակույթի ուսուցում, տարածում
Մասնակիցները
- սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:
Տեսակները
- դասանանական
- ծրագրային
- նվիրված որևէ հեղինակի հոբելյանի
- հրավիրված երաժիշտների, խմբերի
Ընթացքը
Համերգը կազմել ըստ կրթահամալիրի տոնացույցի: Նախորոք հայտ ներկայացնել ըստ կարգի: Համերգի ծրագիրը հրապարակել երաժշտության կենտրոնի ենթակայքում, կրթահամալիրի կայքի գլխավոր էջում: Հրավերը տարածել այլ տեղատվական միջոցներով: Ներգրավել տեխնոլոգների, սովորողների թերթոն պատրաստելու համար: Ստեղծել համերգային միջավայր, տոնական մթնոլորտ:
Հնարավորինս վերացնել կատարող-մասնակից հանդիսատես անջրպետը՝ ներգրավելով ունկնդրին:
Համերգ ուսուցումով նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալու կրթահամալիրից դուրս՝ ներկայացնելով տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:
Արդյունքը
Սովորողը, ունկնդիրը
- կլինի ուշադիր ունկնդիր
- կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները
- կլինի լավ ունկնդիր
- կունենանք համերգային տեսանյութեր, որ կտեղադրվի սովորողների, դասավանդողների բլոգներում, երաժշտության կենտրոնի ենթակայքում և կրթահամալիրի կայքի գլխավոր էջում:
Աղբյուրը՝ Երաժշտության կենտրոնի բլոգ