«Երաժշտական փոստարկղ» նախագիծ

Ձմեռային արձակուրդային նախագիծ

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանցիներ

Նպատակ

  •  Ամանորյա երաժշտական բացիկների ստեղծում

Խնդիրներ

  • Ընտանեկան համերգների կազմակերպում
  • Ընտանիքի անդամի երաժշտական ընդունակությունների բացահայտում
  • Համագործակցություն ընտանիքի անդամի հետ
  • Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի ծանոթացում, մասնակի յուրացում

Ընթացք

  • Կայքի «Ձայնադարան»,   բաժնից  ընտրել ամանորյա երաժշտական փաթեթներից երգեր
  •  Ունկնդրել ընտանիքի անդամի հետ
  • Ծանոթացնել երգի տեքստի, երաժշտության հետ
  • Ընտրել մեկ կամ երկու երգ, կատարել
  • Տեսագրել կատարումները
  • Ուսուցչի օգնությամբ հրապարակել կայքում, որպես ամանորյա  երաժշտական բացիկ
  • Ընտանեկան համերգի մեջ կարող է մտնել որևէ գործիքային նվագ , գեղեցիկ ասմունք, երգեցողություն, փոքրիկի բլբլոց, սովորողի բարեմաղթանք:

Սովորորողի ընտանիքի անդամը կարող է ընտրել ցանկացած կետ:

 

ԱՄԱՆՈՐՅԱ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՐԳԵՐ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍՆԵՐ

Ամանորի ծես: Բարեմաղթանքներ 

 

Leave a comment