Ձմեռային ճամբարի երկրորդ օրը «Երաժշտություն և ազդեցություններ» ջոկատում

Այսօր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր: Օրը հագեցած էր բազում երաժշտական անակնկալներով: Ջոկատային Մհերը դպրոց էր եկել դուդուկով: Նա  իր ընկերների համար նվագեց հարսանեկան երգեր: Ընկեր Կարինեն   Մհերի նվագակցությամբ  երգեց բոլորիս սիրելի «Նուբար» երգը:  Ջոկատայինների հետ  ծանոթացանք, երգեցինք և բեմադրեցինք   «Եղնիկ» հարսանեկան  երգը: Կեսօրին մեզ այցելեցին  Ջավախքից հյուրեր: Նրանց հետ դարձանք մեծ երգչախումբ և երգեցինք «Սուրբ Աստված» շարականը: Օրվա ավարտին ընկեր Աննան ճամբարականների հետ իրականացրեց սերկևիլաթերապիա:

Ճամբարային հաջորդ օրերը էլ ավելի հետաքրքիր են լինելու:

Leave a comment