6տարեկանների «Ապրիլիկ» ստուգատես

Զատկական երգեր

  1. Կարկաչա
  2. Չարկ, բոլոճիկ
  3. Զնկլիկ օրոճ
  4. Խնկի ծառը ծաղկել է

Տեքստեր և կարաոկեներ

  1. Կարկաչա

Կրկնակ.

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա՝ թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Ով որ չտա իմ հավկիթներ՝

Մուկն ու կատուն իրենց թթուն,

Ով որ ընձի հավկիթ կտա,

Աստված նրան հազար թող տա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,..

 

2.Չարկ, բոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

3.Զնկլիկ օրոճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հավարն հասավ վերին թաղ,

Հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան,

Տարան հարի Ապարան:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

 

4. Խնկի ծառը ծաղկել է

 

Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

 

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s