Հոգևոր-զատկական-ընթերցողական նախագիծ. Ուսումնական ճամփորդություն Եղվարդ

 Հոգևոր-զատկական-ընթերցողական նախագծերի  շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

  • ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզի, Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
  • «Ուսումնական պատարագ» նախագծով հանդիպում սբ. Աստվածածին եկեղեցու  քահանա տեր Հովնանի հետ(հոգևոր զրույցներ պատարագի մասին)
  • Կրթական ծրագրերի փոխանակում Եղվարդի թիվ 3  միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի սովորողների հետ, եկեղեցու բակում (զատկածես, հոգևոր երգեցողություն)
  • Ընթերցողական նախագիծ` կարդում ենք Չարենց, Տերյան, Թումանյան

 

Նախագծի իրականացման օրը՝ Մարտի 27

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ:

  Նպատակը՝ Հոգևոր մշակույթի յուրացում, սովորած նյութերի ամրապնդում, կրթական ծրագրերի փոխանակում սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում,  նոր ընկերների ձեռքբերում:

Նախագծի ընթացքը

Մինչ ճամփորդության մեկնելը  սովորողները երաժշտության դասաժամերին երգում են երգերը, յուրացնում են տեքստերը,  ծանոթանում են պատարագի մասին, զատկածեսին, ինչպես նաև ուսումնասիրում   այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին:

Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցու բակում հանդիպում ենք տեղի  թիվ 3 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի սովորողների, դասավանդողների  հետ, հանդիպում ենք  քահանայի հետ, համատեղ կրթական փոխանակումներ իրականացնելուց  հետո   ուսումնասիրում ենք տեղանքը,  եկեղեցին,  աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա քայլքով շարժվում ենք դեպի Բազիլիկ, վերջում` Սբ. Սարգիս եկեղեցի

Մեկնում` Հյուսիսային դպրոցից, մարտի 27-ին, ժամը 10:00

Վերադարձ՝  ժամը 16:00

Կանգառներ-  Երևան- Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի, Բազիլիկ-5-րդ դար, սբ. Սարգիս եկեղեցի

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • աղբի տոպրակ և ձեռնոց

 

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկություններըիրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում

Մասնակիցներ`

  1. Հասմիկ Մաթևոսյնան-դասավանդող
  2. Քրիստինե Շահբազյան-դասավանդող
  3. Ռիմա Երեմյան-դասավանդող
  4. Մարտին Բարսեղյան-5-րդ դաս.
  5. Գոռ Ստեփանյան-5-րդ դաս.
  6. Հայկ Ջահանգիրյան-5-րդ դաս.
  7. Դավիթ Մազլումյան-
  8. Գրիգոր Պապիկյան-4-րդ դաս.
  9. Գևորգ Վարդանյան-4-րդ դաս.
  10. Մհեր Կիրակոսյան-4-րդ դաս.
  11. Հասմիկ Սարգսյան-4-րդ դաս.
  12. Սոնա Սարգսյան-4-րդ դաս.
  13. Յանա Գրիգորյան-4-րդ դաս.
  14. Գոռ Մկրտչյան-5-րդ դաս.
  15. Արեգ Մարտիրոսյան-5-րդ դաս.
  16. Լևոն Սահակյան-5-րդ դաս.
  17. Արթուր Հայրապետյան-5-րդ դաս.

 

Leave a comment