Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում. Ապրիլի 16-20

Վայր – Հյուսիսային դպրոց-պարտեզ

Վերապատրաստման խմբեր – նախակրթարանի 2 խումբ, 5 տարեկանների խումբ

Մասնակիցներ – վերապատրաստվող դաստիարակներ, դասավանդողներ, սովորողներ, այլ մասնակիցներ

Ծրագիր՝

Համբարձման երգերի,   խաղերգերի   ուսուցում

Իրականացման փուլում գտնվող նախագծեր և երաժշտացանկ

Նախագիծ. «Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԾԻՍԱԿԱՆ ԵՐԳԵՐ
Նկարագրություն՝

Նախակրթարանի և 5 տարեկանների զարգացման  խմբերում արդեն սկսել ենք   համբարձնման ծեսի նախապատրաստական աշխատանքները: Ծանոթացել ենքհամբարձման երգերի տեքստերին, բեմադրել ենք դրանք, ծանոթացրել ենք սաներին որոշ չափով ավանդական, ծիսական գործողությունների հետ: Այսինքն՝ ավարտել ենք ուսուցման առաջին՝  ծանոթության փուլը կամ  սկիզբը:

Վերապատրաստվող դաստիարակները 16-20-ը ընկած ժամանակահատվածում ներկա կգտնվեն  ուսուցման երկրորդ փուլին՝ ընթացքին: Ընթացքը իր մեջ ներառում է երգերի ամրապնդում՝ իսկական խաղ-բեմադրություններ, համբարձման  երգերի թատերականացված ներկայացումներ, երգի կատարման ավելի բարձր որակ, երգերի հստակ,  ռիթմիկ կատարումներ:

Leave a comment