Պատրաստվում ենք Համբարձման ծեսին

Այսօր նախակրթարանի երկու խմբերով՝ ամեն խմբից մի քանի սան, պատրաստվեցինք Համբարձման ծեսին՝ կատարեցինք Համբարձման ծիսական գործողություններից՝ ծաղկահավաք։ Մեզ միացան քոլեջի ուսանողներ՝ Լիլիթ Գրիգորյանը և Էմմա Տերտերյանը։ Միասին շրջեցինք Նախակրթարանի լանջերով և զգուշությամբ հավաքեցինք ծաղիկները, որպեսզի վաղը՝ ծեսին, պսակներ հյուսենք։ Այնուհետև շրջեցինք և յոթ տարբեր աղբյուրներից յոթ բուռ ջուր լցրեցինք կուժի մեջ, սա նույնպես Համբարձման ծիսական գործողություններից է։

Տեսաֆիլմը՝ Սոնա Կարապետյանի

Leave a comment