Երաժիշտների հեղինակային կրթական ծրագրով ամենամսյա եռօրյա վերապատրաստման վերջին օրը

Երաժիշտների հեղինակային կրթական ծրագրով ամենամսյա եռօրյա վերապատրաստման  երրորդ օրը  վերապատրաստվող դասավանդողները առավոտյան ժամը 9.00-ին Սբ. Երրորդություն եկեղեցում մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը, որին ներկա էին բազմաթիվ սովորողներ և ծնողներ:

Ժամերգությունից հետո, վերապատրաստվողները եղան Մեդիակենտրոնում, որից հետո քայլքով իջան դեպի Մայր դպրոց: Այստեղ երաժիշտների հետ ունեցանք հետաքրքիր մասնակգիտական սեմինար, որի ընթացքում ես  նրանց  ներկայացրի կրթահամալիրի Ձայնադարանը  և  երաժշտական նախագծերը:

 

Սեմինարից հետո վերապատրաստվողները եղան Արևմտյան դպրոց-պարտեզում և Ագարակում: Այստեղ նրանք կատարեցին  այս օրերի ընթացքում սովորած պարերգերը, որից հետո Տաթև Աբրահամյանը նրանց հանձնեց  վկայագրերը:

Leave a comment