Սեբաստացու օրեր. Խնջույքի երգեր

Երգ խնջույքի

Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտություն՝ Կարո Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:

Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ:

 

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խավողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք տըղներ, մաճառ խմենք,

Ավազը, ավազը:

Խավողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛ ճառթի հա՛, դե՛ ճառթի հա՛,

Կըրընգի, կըրընգի,

Չըփչըփացրու, ֆըռռա – խաղա

Տըրընգի, տըրընգի:

Խավողը ճառթի, շիրան հանենք,

Ճըփճըփա, ճըփճըփա,

Մաճառ խմենք ու խաղ կանչենք,

Զըրընգա, զըրընգա:

 

Կենաց երգ

Խմենք հայրենիք, կենացդ երգով
Լինես երջանիկ, քաջ լինես միշտ հոգով:

Կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Կրծքիդ բյուր գարնան ծաղիկներ բուրեն,
ՈՒ հովերը գան դեմքը քո համբուրեն:

Կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Խաղաղ, բազմաբերք լինի քո տարին,
Խնդություն ու երգ փռես միշտ աշխարհին:
Կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

 

Քաղենք խաղողը

Քաղենք խաղողը, լցնենք կողովը

Ճութ, ճութ, ճութ, ճութ, ճութ ճութ,

Դե քաղենք սևը, փռենք արևը

Շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ:

Դե քաղենք խարջին, ծախենք տանք խարջը

Ճութ, ճութ, ճութ, ճութ, ճութ ճութ:

 

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին

Ճութ, ճութ, ճութ, ճութ, ճութ ճութ,

Քաղենք Նազելին, չմնա կալին

Շուտ, շուտ,շուտ, շուտ, շուտ, շուտ,

Քաղենք Արենին, շուտ գցենք գինին

Ճութ, ճութ, ճութ, ճութ, ճութ ճութ:

 

Լցնենք կարասը, որ շուտ խաղասը

Շուտ, շուտ,շուտ, շուտ, շուտ, շուտ,

Լցնենք տճերը, որ շուտ ճնկճնկա

Ճութ, ճութ, ճութ, ճութ, ճութ ճութ,

Շուտ  քցենք մաճառ, խմենք անպատճառ

Շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ:

 

Փռենք, որ չամիչ ուտենք քիչ ու միչ

Շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ,

Որ դոշաբ էփենք, ձմեռը շփենք

Ճութ, ճութ, ճութ, ճութ, ճութ ճութ,

Հանենք, որ կախան պրծնի մեր յախան

Շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ, շուտ:

 

Շուտ, շուտ, ճութ, ճութ, շուտ, շուտ

Շուտ, շուտ,շուտ, շուտ, շուտ, շուտ:

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժ. Արամ Խաչատուրեանի
Գովենք ընկեր, ուրախ սազով,
Հայաստանի կարմիր գինին,
Խմենք ընկեր, ոսկէ թասով,
Հայաստանի կարմիր գինին։
Աղբիւրի պէս վարար լինի
Հայաստանի կարմիր գինին,
Ով որ խմի անուշ լինի
Հայաստանի կարմիր գինին։
Սարեր, ձորեր մենք զարդարենք
Կանաչ—կարմիր այգիներով,
Կարասները լիքը լցնենք
Հայաստանի կարմիր գինով։
Աղբիւրի պէս վարար լինի…
Թող երգի պէս միշտ կարկաչի
Հայրենիքի ճոխ սեղանին,
Թող վառ շրթով մեզ հիւր կանչի
Հայաստանի կարմիր գինին։
Աղբիւրի պէս վարար լինի…

Խաղող ճմռելու երգ

Իմ յարն իջավ ի էգին, էգին,

Ոսկի դանակն ի ձեռին, ի ձեռին,

Քաղեց խարջի խաղողն ի էգին,

Ճմռեց օսկի խաղողն ի ձեռին:

Խարջի խաղողը ճմռեմ ի բարին, ի բարին,

Օսկի մաճառը խմեմ ի բարին, ի բարին,

Չարը ոտի տակ ճխլեմ, իմ գերին, իմ գերն,

Օսկի գինին խմեմ, իմ գերին, իմ գերին:

Հավող, հավող քեզ մաճառին կտամ,

Մաճառ, մաճառ, քեզ գինուն կտամ,

Գինի, գինի քեզ հարսանքին կտամ,

Հարսնիք, հարսնիք, քեզ նորածին,

Նորավոր, թագավորին կտամ

Բարին, կրակ էլ կտամ,

Չարը կրակին կտամ,

Աբրեշում մանել կտամ:

 

Adriano Celentano beim Wein auspressen

Ֆլեշ-մոբ

 

Leave a comment