Մեդիաուրբաթ-համերգ. Ավանդապատումներ-զրույցներ՝ եռապատում

Ավանդապատումներ-զրույցներ՝ եռապատում

Օր՝ ապրիլի 26

Վայր՝ Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Բովանդակության պատասխանատուներ՝

Քնարիկ Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան

Ծրագրում՝

Մուտք 

Երգեր՝

  1. Քրիստոս յարեավ

 

Քրիստոս յարեավ ի մեռելոց,

Մահուամբ  զմահ կոխեաց,

Եւ յարութեամբն իւրով

Մեզ զկեանս պարգևեաց.

Նմա փառք յաւիտեանս ամէն:

 

  Զատկի ավանդություններ ու զրույցներ

Փոքր Մհերը և Զատիկը

/Հատված Սասունցի Դավիթ էպոսից/

Զատիկն ասելա.
-Հենց գամ,արմանաս,
Հենց գնամ,զարմանաս:

 

 Ավետիս՝

 

Մելքոն, Գասպար և Բաղդասար

 

Մելքոն, Գասպար և Բաղդասար ավետիս

Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիս

Եփե մայրիկ եփե,  թանելի փլավ

Հիմա պապան կու գայ անոթի ծարավ

Հայրիկին բասթոնը ժամը մնացեր

Մամային աչքերը բոլոր մնացել:

 

 

*****

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

 

Երգ՝ Լուսնակն անուշ

 

Զատկին լավաշ թխեցինք,

Չամչով փլավ է եփեցինք,

Չամչով փլավ է եփեցինք,

Դրկիցին ողջույն տվինք:

 

Լուսնակն անուշ, հովն անուշ

Աղոթրանի լույսն անուշ:

Լուսնակն անուշ, հովն անուշ

Աղոթրանի լույսն անուշ:

 

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Զատկաձվիկ խաղացինք:

 

Լուսնակն անուշ, հովն անուշ

Աղոթրանի լույսն անուշ:

Լուսնակն անուշ, հովն անուշ

Աղոթրանի լույսն անուշ:

 

 

*****

Կասեն մեկ օր, Զատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։

 

Երգ՝

1.Ծառիս Ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

*****

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,

Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։

Աղջիկ կասի, –էդ հավկիթ է ներկած։

Բա ո՞ւր կտանես։

Կըտանեմ մեր քավորի տուն։

Մհեր կասիԴե ձեր քավոր ես եմ;
Բե՛ր,  աղջիկ ջան, բե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

 

Երգ`

Կարկաչա

 

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

 

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

 

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

 

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա, թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

 

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

 

 *****

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Իրա մամ կասի․

Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

Տարեր է, չեմ գիտի ում է տվե,

Ամանը ոսկով լի դարձեր է,

Քավոր մեզնից բեթար աղքատ է

Էդ ոսկիք ո՞վ է ճամփե։

 

Երգ`

 Զնկլիիկ օրորճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

 ***

–Աղջիկ ջան, –կասի հեր,-

Դու էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտես դո՞ւ։

–Գիտեմ, ընչի չգիտեմ,-կասի աղջիկ,-

Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,

Արիր էրթանք, շանց տամ։

Հեր կասի, –Հլա էրթանք, տեսնանք։

 

Երգ՝

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

 

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Աղջիկ կասի, –Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կես դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ասաց․

«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,

Ու ինք ներս մտավ քարի մեջ։

 

Երգ՝  Յալալի

Յալալի, Տերն հարություն է առել,

Յալալի, հավը կարմիր է ածել,

Յալալի, Պողոսն երազ է տեսել,

Յալալի, Պողոս, երազդ ի բարին,

Յալալի, շնորհավոր ձեր Զատիկ,

Յալալի, ձեր Զատիկ ու մեր Զատիկ:

Յալալի

***

Կասեն, Մհեր, իր ձին  մեջ են քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն նցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր

Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

 

 

Պարերգ՝ Օր պար

Օր պար, ճոր պար,

Ոսկե գնդին բարեբար,

Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,

Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

 

Ճոր անենք, ճոր պար անենք,

Ոսկե թախտին պար անենք,

Զատկին մենք նոր շոր կարենք,

Սա էլ մաշվի՝ նորն անենք:

 

-Քրիստոս հարյավ ի մեռելոց: -Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Մեզ և ձեզ մեծ Ավետիս…..

 

 

Երգ 2

Երգ 2

Թմկաբերդի առումը

4-5-րդ դասարանցիներ

 

Երգ- Գողթան մանկտիք

 

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:

 

Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

 

Միասին

 

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

 

Զորակոչ՝  ռազմական  քայլերգ

 

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Նորելուկ մանուկ,

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Անբեղ-անմորուս զինվոր,

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Էն մոր մինուճար զինվոր, ախ,

Էն մոր մինուճար զինվոր:

 

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Թխամազ միրուսով զինվոր,

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Սիպտակ միրուսով զինվոր:

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Կարմիր միրուսով զինվոր,

Ինձ պետք են, պետք են

Հազար հինգ հազար համար

Սիպտակ միրուսով զինվոր, ախ,

Սիպտակ միրուսով զինվոր:

 

Միասին

 

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յքաջ Թաթուլկանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կբերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենագոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավկանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավհեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օրքառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջերանթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

 

 

ԵրգՄուշանիհայ  մուշանի

 

Մուշանի, հա՜յ, մուշանի:

Հանըրա, նինա, հանինա.

Մուշանի, հա՜յ, մուշանի,

Ջանըրա, նինա, հանինա:

 

  1. Վերինթավլեն սալուկ էր,

Հանըրա, նինա, հանինա.

Խըմըր թային նալուկ էր,

Ջանըրա, նինա, հանինա:

 

  1. Խըմըրթային հեծել եմ,

Հանըրա, նինա, հանինա.

Արազա մոտեցել եմ,

Ջանըրա, նինա, հանինա:

 

 

Ձայնագրություն

Ու ղըրկեց Շահը իրթովիչերգչին.
Գընա տե՜սասավԹըմկա տիրուհուն,
Երգի՜ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՜ իմ փառքը ու գանձըանհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՛նամեն բան,
Ինչ որ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

Միասին

Էսպես է ասել հընուց էդ մասին
     Ֆարսի բյուլբյուլըանմահ Ֆիրդուսին.
     Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
     Թե չըլինին
     Կինն ու գինին:

Երգ՝ Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

 

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Ձայնագրություն

Լըսում էմատաղԹըմկա տիրուհին.
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն

Ուրիշ ձայն

Լըսո՞ւմ ես դուսիրուն տիկին,
Ա՜յ նազանի աննըման.
Նայի Շահի՛նիրեն զորքի՛ն,
Աշխարհքի տերն անսահման

Պարերգ՝ Հոյ , Նարե

Հ՜ոյ, Նարե ,

Անձրևն էկավ շաղալեն,

Ջ՜ան, Նարե,

Թուփ ու տերև դողալեն:

Հո՜յ, Նարե,

Հըրեն էկավ իմ ախպեր,

Ջա՜ն, Նարե,

Ալ ձին տակեն խաղալեն:

 

Հո՜յ, Նարե

Կայնել ես վարդի հովին

Ջա՜ն, Նարե,

Քամին տա ծոցիդ մովին,

Հո՜յ, Նարե,

Երեսիդ շողին մեռնեմ,

Ջա՜ն, Նարե,

Աչքերիդ՝ կապույտ ծովին:

 

Հ՜ոյ, Նարե ,

Ջաղացըս՝ պատիկ-պատիկ

Ջա՜ն, Նարե,

Աչքերըդ նռան հատիկ,

Հ՜ոյ, Նարե ,

Ամեն քեզի տեսնելուց

Ջա՜ն, Նարե,

Հ՝ամ համբարձում, համ զատիկ:

 

Հ՜ոյ, Նարե:

 

Միասին

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

 

Երգ՝ Բաղը քաղինք

 

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

 

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛. Ճառթի, հա, դե՛. Ճառթի, հա,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, փըռռա, խաղա

Տըրընգի, տըրընգի:

Ձայնագրություն

Ու հանգչում է Թըմուկ բերդը,
Պապանձում է ու մարում,
Հարբածհոգնած տերն ու զորքը
Մըրափումեն խավարում:

Մի քանիսն են արտասանում

 

Է՛յհըսկեցե՛քի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ էտեսեքտանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատածթըշնամին
Դավ է դընումմութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:

Վե՛ր կացեքվե՛րամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՛յզարթնեցե՛քառյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:

 

Ձայնագրություն

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրաՋավախքի վըրա,
Ավերակ բերդինսև ամպի նըման,
Ծուխն ու թշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՜ զորքերնև՜ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակցավին անտարբեր:

 

Երգ՝ Թմկաբերդը բլիլ է 

Թմկաբերդը  բլիլ է, յաման յար,

Յարս տակին քնիլ է, յաման յար:

 

Սարերը կանաչ հոտով, յաման յար,

Սիրտս լիքն է կարոտով, յաման յար:

Յարս ընձնից բեզարած, յաման յար,

Տուն կուգա հանդի մոտով, յաման յար:

 

Թմկաբերդը   բլիլ է, յաման յար,

Յարս տակին քնիլ է, յաման յար:

 

 

Միասին

 

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտիփառքիոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….

Ու լի դառնությամբ հարցընում է նա
ԴալուկմարմարիոնԹըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՜ւր ինձ,մատնիչսևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն

 

Աղջկա ձայն (միասին աղջիկներ)

 

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեքխաբեբա

 

Երգ՝ Քելեր, ցոլեր

Քելեր, ցոլեր իմ յարը,

Արևի տակին

Քելեր, ցոլեր իմ յարը:

Սարի սովոր,

Մեն-մենավոր,

Շեկ տղա,

Շող արեգակ,

Թո՛ղ արեգակ,

Ե՛կ, տղա:

 

Քելեր, ցոլեր իմ յարը:

 

Միասին

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

 

 

Կարոս խաչ՝  վիպերգ

 

Ավետիս

Մեզ աւետիք, ձեզ աւետիք,

Շմոն խեծէ կապուտ քուռակ,

Մէջքն ա զարկէ պողպատ ուրագ,

Բըրչամ թորգէ բուրակ, բուրակ,

Սուրբ Կարապետ տայ ուր մուրազ,

Մի ձու տըւէք, ալէլուիա:

 

Կարոս խաչ

Օր շաբաթ օր, լուս կիրակի,

Խոտըղքեր մէջ դաշտին հաւաքուեցին ,

Կալկալէ խաչըմ շինեցին:

Չորս բոլորտիք խընձորեցին,

Թըզե թավով փաթըթեցին ,

Ծունկ չոքին առջև,

Մեկ-մեկ բերան աղօթեցին,

Տըվին ըզմեմեկել համբուրեցին,

Տարան դրին մեջ Կարոս հաւդին,

Գիշեր` լուս կըտեր Կարոս հաւդէն,

Ցերեկ` հով կաներ վըր գեղին:

……..

Գիշեր էկավ էրազ գեղի քահանին ,

Ըսաց` ձի տարէք դըրէք տաճարին ,

Գիշեր լուս կանեմ տաճարին,

Ցերեկ, հով կանեմ վըր գեղին:

 

Հատված

Մեկ շուն գըզիր կար մեջ գեղին,

Ուրացավ հայոց լույս հավատ,

Գընաց, ասաց Քուրդ Պարոնին.

«Խաչ մ’է ելեր հայոց ազգին,

Անուն դըրած Կարոս՝ խաչին,

Գիշեր լույս կըտա վեր տաճարին,

Ցերեկ հով կանե վեր աշխարհին.

Էն վայել չէ՛ հայոց ազգին,

Էն վայել է քո դիվանին,

Ակն ու գոհար քո խանումին,

Ցերեկ հով բըռնի քո բերդին,

Գիշեր լույս տա քո քաղաքին»։

 

Երգ՝ Օրհնյալ բարերար Աստված

Օրհնյալ բարերար Աստված,

Կամքն օրհնյալ մեր արարողին

Զուգեցինք, հա թամամեցինք,

Չխաչ ի վրեն բազմեցուցինք:

 

Հատված

Զիղջն ընկավ սիրտ Քուրդ Պարոնին,

Ելավ, ընկավ վեր իր չոքին,

Ասաց. «Քառսուն կարաս ոսկի ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Ես կայնիմ մեջ իմ բերդին։

Քառսուն կըռվան գոմեշ ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Տըղեն կայնի օրորոցին:

Քառսուն անծին երինջ ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Խանում կայնի մեջ իր օդին։

Քառսուն ճյուղ կտիր ոչխար ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Իմ բերդ կայնի վեր իր հիմին։

Քառսուն գութան դաշտ կուբանի,

Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,

Ձին էլ կայնի մեջ ախոռին։

Քառսուն նախիր դաշտ կարածի,

Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,

Կաթն էլ կայնի մեջ պըղընձին»։

 

Աստվածածնա պար

Էջմիածին պար

 

Leave a comment