Ազգային ծիսական օպերա՝ «Անձրև՛, անձրև՛, ցած արի»

 Նախագիծը՝ Մարինե Մկրտչյանի

Ջրի, ծովի, անձրևի աստվածուհին հայ դիցաբանության մեջ

«Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր» նախագծով՝ ազգային ծիսական օպերա՝ «Անձրև՛, անձրև՛, ցած արի»

Անձրևաբեր ծիսական կերպարներ

Նուրի, Բուկլե Բարան, Պուպլատիկին, Ալլապիտիկ

Նախապատրաստական աշխատանք

Մասնակիցները ուսումնասիրում են ծիսակարգը, ծանոթանում անձրևաբեր ծիսական կերպարներին, սովորում ծիսական երգեր, պատրաստում ծիսական տիկնիկներ, Նուրիի կերպարային հանդերձանք՝ մասնակիցներից մեկի համար:

Ծիսական օպերայի լիբրետո

Մասնակիցները խաղում են ու խնդրում երկնքից՝

Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն արտը բոլ էրա,
Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն հացը բոլ էրա:

Երգում են.

Ծալ էրա, հայ, ծալ էրա,
Խորոտ շիլեն ծալ էրա,
Ծալ էրա, հայ, ծալ էրա,
Խնձոր թալիմ՝ համ էրա:

Ամպեր էրաց, հով էրաց,
Անձրև էրաց՝ ծով էրաց:

Ասում են.

Անձրև, անձրև, ցած արի,
Բսցուր ցորեն ու գարի,
Ցորենը՝ մեզ, գարին՝ մեզ,
Ամպրոպը՝ քեզ, շանթը՝ քեզ:

Ծալ էրա, հայ, ծալ էրա,
Խորոտ շիլեն ծալ էրա,
Ծալ էրա, հայ, ծալ էրա,
Խնձոր թալիմ՝ համ էրա:

Գալիս է Պուպլատիկինի ծիսական տիկնիկը բռնած երեխան, բոլորը միասին բացականչում են՝

— Պուպլատիկինն էկել է, ու՜յ, ու՜յ, ու՜յ, ամա՜ն:

Երգում են  «Պուպլատիկինն էկել է»  անձրևաբեր ծիսական երգը: Մասնակիցներից ստանալով իր բաժինը, խոստանում է անձրև, միասին երգում են «Երկինքն ամպել է» երգը: Երգի ընթացքում մասնակիցները ջուր են ցողում տիկնիկի գլխին:

Պուպլատիկին

— Էն ու՞մ քույրիկն է գալիս, հլը տեսեք:

Մասնակիցները երգում են «Նուրին, Նուրին էկել է» և «Հանիկ Նինարե, նինար» երգերը, որի ընթացքում իրենց է միանում Նուրիի ծիսական տիկնիկը բռնած երեխան: Երգի ընթացքում մասնակիցները ջուր են ցողում տիկնիկի գլխին:

Մասնակիցներից մեկը՝

— Մեր խելոք, անձրևոտ Բուկլե Բարանն էլ եկավ, հաստատ անձրև կգա, առատ ու հորդ:

Գալիս է Բուկլե Բարան ծիսական տիկնիկը ձեռքին երեխան:

Մասնակիցները երգում են «Բուկլե Բարան, անձրև բեր» ծիսական երգը:

Նուրի

— Այ հիմա հաստատ անձրև կգա:

Հոյ Նար – շարք

Նարե՜, սարի ուսին բլերա, հե՜յ, Նարե,՜
Սարի ուսին բլերա, հե՜յ, Նարե՜:

Նարե՜, Նարե՜,  հե՜յ Նար, հե՜յ Նար, հե՜յ Նարե,
Նարե՜, Նարե՜,  հե՜յ Նար, հե՜յ Նար, հե՜յ Նարե:

Նար հո՜յ, Նար հո՜յ, Նար հո՜յ, ջա՜ն,
Մարո՜յ, Մարո՜յ, Մարո՜յ ջա՜ն:

Տո՜, տղա, տըղա, շան տըղա,
Նար հո՜յ, Նար հո՜յ, Նար հո՜յ, ջա՜ն,
Խերիք յաշկես մեր պատով,
Մարո՜յ, Մարո՜յ, Մարո՜յ ջա՜ն:

Նար հո՜յ, Նար հո՜յ, Նար հո՜յ, ջա՜ն,
Մարո՜յ, Մարո՜յ, Մարո՜յ ջա՜ն:

Ջաղցի առուն կանաչ էր,
Նար հո՜յ, Նար հո՜յ, Նար հո՜յ, ջա՜ն,
Աղջիկ լաճուն ճանաչեր,
Մարո՜յ, Մարո՜յ, Մարո՜յ ջա՜ն:

Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:

Հո՜յ Նարե, կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն Նարե, քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ Նարե, երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն Նարե, աչքերիդ կապույտ ծովին:

Հո՜յ Նարե, ջաղացս՝ պատիկ — պատիկ,
Ջա՜ն Նարե, աչքերդ՝ նռան հատիկ,
Հո՜յ Նարե, ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն Նարե, հա՛մ Համբարձում, հա՛մ Զատիկ:

Հո՜յ Նար, ջանըմ Նար հո՜յ,
Հո՜յ Նար, ջանըմ Նար,
Հո՜յ Նար, ջանըմ Նար հո՜յ,
Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար:

Հո՜յ Նար, ջանըմ Նար հո՜յ,
Հո՜յ Նար, ջանըմ Նար,
Հո՜յ Նար, ջանըմ Նար հո՜յ,
Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար:

Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար,
Հո՜յ Նար, հո՜յ Նար ջա՜ն,
Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար,
Հո՜յ Նար, հո՜յ Նար վա՜խ:

Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար,
Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար,
Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար,
Հո՜յ Նար, հո՜յ Նար, հո՜յ Նար:

Բոլորը մտնում են ջուրը և խաղում ջրի հետ՝ շոյելով, ռիթմիկ ծափերով, մատների խաղով, անձրև շաղ տալով, չփչփացնելով, և այլն:

Ալլապիտիկի ծիսական կերպար տիկնիկը  խաղացնելով ջուրն է մտնում մի երեխա: Բոլորը միասին երգում են.

Ալլապիտիկն ի՞նչ կուզե,
— Պըտուկեն պուլղուր կուզե.
— Կըճուճեն խավուրմա կուզե.
— Աղամանեն աղ կուզե.
— Երկնքեն ալ անձրև կուզե.
Տու՛ր, Աստված, տու՜ր,
Մատրաբազին աչքը կուրնա,
Տու՛ր, հա՛, տու՜ր:

Երգում են  «Անձրև էկավ շաղալեն» (Անձրև եկավ շաղալեն) երգը:

Շարունակում են ջրային չփչփոցները, ապա բոլորը լողանում են՝ բացականչելով.

Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն արտը բոլ էրա,
Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն հացը բոլ էրա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s