Առցանց ուսուցում՝ մարտի 2-6․ Վերլուծություն

 

 

 

 

Մարտի 2-6-ը  ամբողջ «Մախիթար Սեբաստացի» կրթահամալիրը անցավ հեռավար-առցանց ուսուցման: 

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ իրականացրեցի  Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների նախագիծ- ֆլեշմոբը:

Ֆլեշմոբի համար կազմել եմ 3 ուսումնական փաթեթներ՝

Մասնակցել են նախակրթարանի, 5 տարեկանների և 1-5-րդ դասարանների 62 սովորող՝ 25 աղջիկ, 37 տղա:

Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկներ ֆլեշմոբ՝ ամփոփում:

Ֆլեշմոբի նպատակն էր՝

  • ազգային մշակույթի տարածումը
  • նրա մուտքը սեբաստացիական ընտանիքներ
  • հեղինակայաին կրթական ծրագրի ցուցադրման փոքրիկ հաշվետվություն:

Ֆլեշմոբի խնդիրներն էին՝

  • մեկշաբաթյա օրերը անցնեն հետաքրքիր և  ուսումնական մթնոլորտում
  • ազգային հակաբացիլներով  հաղթել կորոնա վիրուսին:
Օգտագործվող ուսումնական գործիքներ, մեդիագործիքներ,  ծրագրեր՝
  • համակարգիչ
  • բջջային հեռախոս
  • էլեկտրոնային կայքեր՝ կայք, ենթակայք, բլոգ,
  • սոցիալական ցանցեր՝ մեյլ, ֆեյսբուք, մեսենջեր, վայբեր, յութուբ
  • Ֆոտոշոփ
  • վիդեոմոնտաժ
  • վորդ, էկզել

Գործողություններ՝

  • անընդհան սովորողնեին հիշեցնել ֆլեշմոբի մասին
  • ծնողին ներառել ուսումնական պրոցեսի մեջ
  • մոտիվացնել, ոգևորել,խրախուսել
  • լինել միշտ հասանելի և  անընդհատ կապի մեջ ծնողի ու սովորողի հետ
  • ամեն օր ամփոփել արդյունքները
  • տարածել, հանրայնացնել:

Առցանց ուսուցումը չէր ստացվի, եթե չլինեին նախօրորք մշակված գործիքակազմեր՝

  • մեդիագրագիտություն՝ դասավանդող, սովորող, ծնող
  • էլեկտրոնային, ցանցային  ուսուցում
  • դասավանդողի հետազոտական աշխատանք
  • դասավանդողի ստեղծագործական աշխատանք
  • դասավանդողի ուսումնական փաթեթների ստեղծում
  • դասավանդողի հետևողականություն, սրտացավություն
  • դասավանդողը իր նախագծով հետաքրքրելու հմտություն

Առաջարկ՝

  • հեռավար-առցանց ուսուցման մասին մեթոդական մշակումներ
  • հոդվածներ
  • ուսումնական փաթեթների ստեղծում
  • նոր թվային գործիքների փորձարկում, կիրառում
  • ծնողների կարծիքների, առաջարկների հավաքագրում
  • արդյունավետ առցանց ուսուցում  կազմակերպող  առավել աչքի ընկնող դասավանդողների խրախում լրավճարների, գործուղումենր տեսքով:

Leave a comment