Հակաբացիլ Կոմիտաս երգեր․ նախակրթարան, 5-6 տարեկաններ

 

 

 

 

Հակաբացիլ Կոմիտաս  ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Ժամանակացույց՝  Հունիսի 1-5

Մասնակցության ուղեցույց՝

  • Ընտանիքիդ հետ միասին ընտրեք ձեր սիրելի կոմիտասյան երգերից 2-3 երգ, երգեք, տեսագրեք և ուղարկեք hasmik.matevosyan@mskh.am էլ․ հասցեին,
  • Պետք է  տեսագրությունները լինեն կոկիկ, գեղեցիկ հագուստներով, հնարավորինս բացօթյա միջավայրում՝ այգի, խաղահրապարակ, պատշգամբ, տան գեղեցիկ անկյուն և այլն․․․․
  • Բոլոր աշխատանքները հանրայնացվելու են:

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած, մշակած  երգեր

1.Արև, արև, եկ, եկ

2.Կոտ ու կես

3.Հե՜յ, իմ Նազան

4.Ձիուկ

5.Գնացեք-տեսեք

 

Բառեր և կարաոկեներ

1.Արևարևեկեկզիզի քարին վեր եկ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

 

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

 

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

 

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

2.Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

 

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար

Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար

Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

3.Հե~յ, իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

4. Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

 

 

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

 

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

 

5.Գնացեք տեսեքով է կերել այծը

 

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s