Ծեսերի բաց լաբորատորիա՝ 2020-2021 թթ գործառույթներ

ՀՀ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգ

Կրթահամալիրի մասնագիտական խմբերի ձևավորման կարգ

Ծեսերի բաց լաբորատորիան հեղինակային մանկավարժության՝  ծեսով ուսուցման ծրագրի պատասխանատուն է, որը հաստատված է  կրթահամալիրի ուսումնականական օրացույցով:

Լաբորատորիայի կազմում են երաժշտության, տեխնոլոգիայի, հայրենագիտության, մայրենիի դասավանդողները, դասվարները, դաստիարակները, կարզմակերպիչները:

Լաբորատորիայի գործառույթներն են.

  • ուսումնամեթոդական, հետազոտական գործունեություն պլանավորում, համակարգում, մշակում,
  • ուսումնական օրացույցով հաստատված  առավոտյան ընդհանուր պարապմունենքերի, ուրբաթ-համերգների, ուսումնական ժամերգությունների ծրագրերի բովանդակային մշակում, համակարգում
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, ամբողջացում
  • կրթահամալիրյան նախագծերի համակարգում, կազմակերպում
  • սեմիանարների կազմակերպում  ուսուցիչների հետ՝ ուսումնական տարբեր հարցերի քննարկումներ
  • կրթահամալիրյան դպրոցների ստուգատեսների, փառատոնների համակարգում, կազմակերպում
  • վերապատրաստման սեմինարների համակարգում, կազմակերպում

Լաբորատորիան կունենա իր պաշտոնական բլոգը, որտեղ կարտացոլվեն  բոլոր մշակումները, նախագծերը, ուսումնական նյութերը, գործունեությունը:

 

 

Leave a comment