Հերոսապատումներ ժենգյալով հացի շուրջ

Այսօր, Հյուսիսային դպրոցում իրականացրեցինք «Հերոսապատումներ ժենգյալով հացի շուրջ» ուրբաթ-պարապմունքը:

Հացի արարման երգերով, հերոսապատումներով, օրհնանքներով պատրաստեցինք և համտեսեցինք ժենգյալով հացը:

Ժենգյալով հաց պատրաստել մեզ սովորեցրեցին արցախցի կանայք, ովքեր մեծ վարպետությամբ և սիրով փոխանցեցին իրենց արցախյան խոհարարական հմտություններն ու գաղտնիքները:

Ուրբաթ-պարապմունքին մասնակցեցին Հյուսիսի Արցախ-Հայաստան համակեցության ճամբարային ջոկատը և 4, 5-րդ դասարանների սովորողները իրենց ընտանիքներով:

Leave a comment