
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ատեստավորման երրորդ փուլը սկսվել է սեպտեմբերի 13-ից: Հեղինակային մանկավարժական ծրագրով «Երաժշտական, մասնագիտական վերապատրաստում» են անցնում 4 երաժիշտներ:
Սեպտեմբերի 13-ին ունեցել ենք հանդիպում ֆիզիկական միջավայրում, որտեղ քննարկել ենք վերապատրաստվողների անելիքները՝ ժամկետներ, առցանց հավաքներ, նյութերը կազմելու, ներկայացնելու ձևեր և այլն:
Առաջին առցանց հավաքը ունեցել ենք սեպտեմբերի 20-ին, որտեղ քննարկել ենք վերապատրաստման առաջին և երկրորդ թեմաները, ուղղումներ և կարգավորումներ ենք կատարել ներկայացվող աշխատանքներում:
Երկրորդ առցանց հավաքը ունեցել ենք սեպտեմբերի 25-ին, որի ընթացքում քննարկել ենք վերապատրաստման երրորդ և չորրորդ թեմաները:
Երրորդ առցանց հավաքը ունեցել ենք հոկտեմբերի 2-ին, որի ընթացքում քննարկել ենք վերապատրաստման 5, 6-րդ թեմաները, ընդհանուր անելիքները, ամփոփումները և վերապատրաստման վեց թեմաների ընդհանուր օգտակարությունը, պրակտիկայում օգտագործելու ձևերը:
Ատեստավորվող մասնագետները առաջին և երկրորդ թեմաների շուրջ աշխատելիս ունեցան որոշակի բարդություններ նյութերը ներկայացնելու և մտքերը շարադրելու հարցում, իսկ երրորդ և չորրորդ, հիգերորդ և վեցերորդ թեմաները կատարեցին ավելի սահուն, թեթև և առանց բարդությունների:
Հոկտեմբերի 10-ի դրությամբ աշխատանքները ամբողջովին ներկայացրել են Լուիզա Քեշիշյանը և Կարինե Լևոնյանը, Լիլիթ Աբրահամյանը, Աննա Երիցյանը թեմաները ներկայացրել է մասնակի:
Վերապատրաստվող մասնագետները, ովքեր միացել են առցանց հավաքներին բազմիցս շեշտել են վերապտրաստման թեմաների ընտրության կարևորությունը, նորարարական մեթոդներով և հեղինակային մանկավարժությամբ աշխատելու անհրաժեշտությունը
Աշխատանքներ
Լևոնյան Կարինե- թեմա 1, թեմա 2, թեմա 3, թեմա 4, թեմա 5, թեմա 6
Լուիզա Քեշիշյան-բոլոր 6 թեմաները
Աբրահամյան Լիլիթ-թեմա 1, թեմա 2, թեմա 3,թեմա 4, թեմա 5, թեմա 6
Կրեդիտներ
Կարինե Լևոնյան-4
Լուիզա Քեշիշյան-4
Լիլիթ Աբրահամյան-4
Աննա Երիցյան-2