Սարդարապատի միջնակարգ դպրոցի սաները կրթահամալիրում

Բլեյան կրթական ցանցի շրջանակում, «Բերքի տոն» նախագծով Սարդարապատի միջնակարգ դպրոցի ծեսերի խմբակի սաները հոկտեմբերի 22-ին եղան կրթահամալիրում:

Առավոտյան օրը սկսեցինք միասին Սուրբ Երրորդություն եկեղեցում և մասնակցեցինք «Ուսումնական ժամերգությանը» որի պատասխանատուն էր Հյուսիսային դպրոցը: Այնուհետև խմբի հետ շարժվեցինք դեպի Հյուսիսային դպրոց: Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ Սարդարապատի դպրոցի սովորողները շրջեցին դպրոցում, ծանոթացան ուսումնական միջավայրին:

Տաթև Աթոյանի հետ հյուրերը և Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանի սովորողները միասին կավով պատրաստեցին ծիսական ատրիբուտներ՝ կախազարդեր:

Իսկ արդեն երաժշտության լաբորատորիայում Սարդարապատի և Հյուսիսային դպրոցի հիգերորդ դասարանների սովորողների հետ խոսեցինք բերքի տոնի մասին, սովորեցինք ծիսական, աշխատանքային երգերից «Բաղը քաղինքը», իսկ պարերից՝ «Բուլուլը»: Երաժշտական հանդիպման ավարտին սովորողները կատարեցին այլ աշխատանքային երգեր, որոնք սովորել էին նախօրորք:

Ընդմիջումից հետո, Ռիմա Քեքեջյանի և չորրորդ դասարանցիների ուղեկցությամբ խումբը շարժվեց դեպի Քոլեջ՝ «Խաղողի և գինու դպրոց», որտեղ Արտակ Ռշտունին ներկայացրեց դպրոցը, գինու ստեղծման պատմությունը և ծանոթացրեց խաղողի տեսակներին:

Վերջում սովորողների հետ եղանք Սասնալանջում, ծանոթացանք քանդակների հետ:

Միասին ունեցանք շատ սիրուն, հագեցած և բովանդակակից օր:

Սարդարապատի դպրոցի հետ ձեռք բերեցինք նախնական պայմանավորվածություն, որ մենք էլ մոտ օրերս անպայման կայցելենք իրենց դպրոց:

ֆոտոշարք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s