Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ 

Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ 

1.Ավետիս՝ ավանդական

Բառեր

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
1.Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
2.Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
 3.Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

2. Արդ ցնծացեք, ավետիս

Բառեր

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,
Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:
Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,
Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,
Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,
Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,
Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,
Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:

3. Այօր տոն է հայտնության

Բառեր

Այսօր տոն է հայտնության
Տէառն մերո Հիսուսի,
Երգենք մանկունք գեղեցիկ
Տանք Ավետիս աշխարհին:

Ելե Կաղանդ է եկել
Բալա Մելիքն է եկել
Ինչ է բացել թոնրի շուրջ
Բուրդ ու բամբակ, աբրշում:

Հարսն է եկել նոր գեղա
Ջուրը ձգես կլողա
Ջրեն հանես կլողա:

Յոթը պուտուկ խաշ կուտա
Տասը թոնիր հաց կուտա
Մարնց կերթա լվանտը
Կեսրանց կուգա հիվանդը:

Կազանդ բաբան եկավ
Խաղալիքներ մեզ բերավ
Օրեր առաջ կսպասեինք
Էսպես նվերներ երազեինք:

4.Սուրբ Ծննդյան ալելույա` Մհեր ճութ էր

Բառեր

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

5. Ավետիս

Բառեր

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,
Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,
Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

6. Ավետիս՝ Ամեն տարի հասնինք բարով

Բառեր

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս
Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,

Ողորմություն արեք սիրով, ավետիս,
Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

7. Պոլսո ավետիս՝ Մելքոն Գասպար

Բառեր

Մելքոն Գասպար և Բաղդասար Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ ավետիս:

Եփե մայրիկ եփե թանելի փլավ,

Հիմա պապան կու գայ անոթի ծարավ,

Հայրիկին բասթոնը ժամը մնացեր,

Մամային աչքերը բոլոր մնացել:

8.Այսօր տոն է Սուրբ Ծննդյան

Բառեր

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

2.Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս:

3.Այսօր սուրբ կույսն անապական, ավետիս,

Ծնավ եբեր զանմահ արքայն, ավետիս:

4.Այսօր հրեշտակք հերկնից իջան, ավետիս,

Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, ավետիս

9.Հ. Պլուզ ՝ «Այսօր ձայնն հայրական»

Բառեր

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

10.Սուրբ Աստված

Բառեր

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ:

11.Այսօր տոնն է Սուրբ Ծննդյան

Բառեր

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան

Տեառն մերոյ և հայտնութեան:

2.Այսօր արևն արդարութեան

Երևեցավ ի մեջ մարդկան:

3.Այսօր հրեշտակք հերկնից իջան,

Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն:

4. Այսօր սուրբ կույսն անապական,

Ծնավ եբեր զանմահ արքայն:

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Նմա փառք, հավիտյանս, ամեն:

Leave a comment