Առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունքներ

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման ուղեցույց

Օր՝ հունվարի 17-21

Ժամ՝ 9.00-9.20

Վայր՝ Հյուսիսային դպրոց

  • 5, 6-տարեկաններ-Արտասահման. պատասխանատուներ՝ դասվարներ
  • 2-3-րդ դասարաններ-Մարզասրահ. պատասխանատուներ՝ դասվարներ
  • 4-5-րդ դասարաններ-Երաժշտության լաբորատորիա. պատասխանատուներ՝ կազմակերպիչներ, առարկայական դասավանդողներ

Ծրագիր

Առավոտյան մարմնամարզությունուն

Ուսումնական ժամերգություն նախագծով

  • Մանուկների հայր մեր
  • Սուրբ աստված
  • Օրհնյալ է աստված
  • Աստված մեր

Խաղերգեր նախագծով

  • Գնացեք տեսեք
  • Իշու դնչիկ
  • Հախչա-հուխչա
  • Տիտոխիկ
  • Կոտ ու կես

Պարերգեր նախագծով

  • Պաղ աղբյուր
  • Այ ինդիլո
  • Հոպա զարկե ու քելե
  • Կռունկ հոփ տուր ու թռի
  • Հալել եմ եղը
  • Հաց կթխեմ գարիյա

Ազգային պարեր

  • Խամխամա
  • Կոմիտաս «Շորոր»
  • Լորկե
  • Էջմիածին
  • Կարնո քոչարի
  • Ապարանի գյովնդ

Անգլերեն երգերի կարաոկեներ

Ֆլեշմոբեր

Միասնական ընթերցում

  • Թումանյանից, Աղայանից, Աթ. Խնկոյանից

Հատվածներ Սասունցի Դավթից-4-5-րդ դասարաններ
Սասունցի Դավիթ 

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

***

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

***
Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Ընդհանուր պարապմունքների պատասխանատուները ներկայացված ցանկից ընտրում են իրենց տարիքային խմբերին համապատասխան երգեր, պարեր, ընթերցումենր:

Leave a comment