Ազգային ավանդական խաղերը Հյուսիսային դպրոցի ճամբարային ջոկատներում

«Ազգագրության փառատոն 2022»-ի շրջանակում, «Ազգային խաղեր» նախագծով Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների ճամբարային ջոկատների հետ սովորեցինք մի քանի ազգային ավանդական խաղեր:

Ֆոտոշարք

  • Ճոպան-ճոպան. երրորդ ջոկատ

Ճոպան, ճոպան,

Կաշվի ճոպան,

Իշի ճոպան,

Գոմշի ճոպան,

Ձիգ տու, քաշի,

Էլ մի աշի,

Որտեղ մաշի,

Էնտեղ` ճըրթ:

  • Գինինա-գինինա. երրորդ ջոկատ

Գինինա, գինինա,

Վանականուշ գինինա,

Սինինա, սինինա,

Մեջը լիքը գինինա։

  • Մամի մամի կրակ կտաս. երկրորդ ջոկատ

-Մամի, մամի կրակ կտաս

-Հելի վերի թարեքը

-Մամի մամի կրակ կտաս

-Հելի վերի թարեքը

-Մամի, մամի կրակ կտաս,

-Հաց, որ թխեմ, հո շուն չկա

-Չէ , չկա

-Հաֆ, հաֆ, հաֆ:

  • Ճվիկ. երկրորդ ջոկատ

Ճի՜վ – ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,

Թռավ, գնաց Հնդստան,

Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,

Էկավ մտավ մամու ծոցիկ:

  • Ժնջիլ-ժնջիլ. երկրորդ ջոկատ

Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ու՞ր ա:

– Կովն ա կերե:

– Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ու՞ր ա:

– Մորթեցին, կերան:

– Բա իմ փայ միսիկն ու՞ր ա:

– Դրեցին լուսամուտ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա միսիկն ու՞ր ա:

– Կատուն էկավ, տարավ, կերավ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա չկարեցա՞ր բռնես:

– Հը՛ ը: (Չէ՛:)

– Դե, առ քու ձեռ, կորի:

Ազգային ավանդական խաղերը՝ ճամբարային ջոկատներում 1

Leave a comment