Բարեկենդանի երգեր առցանց ուսուցման համար

Բարեկենդանի երգեր առցանց ուսուցման համար

Առցանց ուսուցում

Մասնակիցներ՝ 1- 3-րդ դասարանի սովորողներ

Օր՝ հունվարի 31-փետրվարի 4

Երգեր

  • Իշու դնչիկ
  • Գնացեք տեսեք
  • Այլի հո

Լսել երգերը 3-4 անգամ և փորձել կատարել

Իշու դնչիկ

Բառեր

Իշու դնչիկ, երկու փնջիկ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մին Վարդենիկ, մին Սմբուլիկ,

Չոշ տրանինա, նա-նա:

Զ՚ էշ քաշեցին ի հրապարակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մեծարեցին արքայական

Չոշ տրանինա նա-նա:

  • Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Այլի հո

Բառեր

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s