Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսում

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծով  Տյառնընդառաջի ծես

Օր՝ փետրվարի 14

Ժամ՝ 10.10

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Վայրը՝   Հյուսիսային դպրոց-պարտեզի հարավային պուրակ

Ծրագրում՝

  • Խարույկ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց բերված  ճրագով
  • խարույկաթռիչքներ, խրույկաշրջաններ
  • ազգային երգեր, պարեր, խաղեր
  • չիքի արարողություն
  • ծիսական հյուրասիրություն
  • մոխիրը՝ բույսերի արմատներին

 Նկարագրություն`

1. Խարույկը վառելուց հետո, սովորողները մի քանի անգամ պտտվում են կրակի  շուրջը:

2. Երգում են ծիսական երգեր`

  • Տրնդեզ դարմանը կես
  • Ծառս ի ծաղկեցավ
  • Պսակ-պսակ
  • Այլի հո
  • Այ, ֆոռկա
  • Կուժն առա, գացի աղբյուր

3. Նախօրոք հավաքված ճյուղիկներով խաղում են «Չիք» խաղը:

4. Պարում են ազգային պարեր

5. Թռնում են կրակի վրայով:

6. Դասարաններում խաղում են՝

  • Աղջիկ փախցնոցի
  • Պարանքաշոցի
  • Աքլորակռիվ
  • Հեյ, խմբեր
  • և այլն

ազգային խաղերը:

7. Վերջում՝  ծիսական խոհանոց

  • գաթա
  • հալվա
  • փոխինձ

և այլն 

8. Մոխիրը լցնում են ծառերի արմատներին

Ամբողջ ծեսը ընթանում է Հարսի  և Փեսայի տիկնիկների ուղեկցությամբ:

Ծիսավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Leave a comment