Զատկածեսը Հյուսիսային դպրոցի 4, 5-րդ դասարաններում

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց նախագծով՝ «Սուրբ Հարություն՝ Զատիկ»

Օր՝  ապրիլի 20

Ժամ՝ 11.00

Մասնակիցներ՝ 4, 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Վայրը՝   Հյուսիսային դպրոց-պարտեզ (Հարավային պուրակ)

Պատասխանատուներ՝ Ռիմա Քեքեջյան, Քրիստինե Շահբազյան, Հեղինե Խալաթյան, Անի Միրզոյան

Ծիսավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Ծրագրում՝

  • զատկական երգեր, պարերգեր, ասիկներ
  • զատկածառի ձևավորում, գովք
  • Ակլատիզ, Ուտիս Տատ կատակազրույց
  • զատկական ձվախաղեր
  • զատկական ծիսական խոհանոց

Զատկածեսի անցկացման ուղեցույց

  • Տերունական աղոթք
  • Հարության շարական «Քրիստոս հարյավ»
  • Եկմալյան՝ «Սուրբ Աստված»

***

Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,

Երեքշաբթի` քարքաշիկ,

Չիք չորեքշաբթի

Ավագ հինգշաբթի,

Հուդայի ուրբաթ,

Զատկի շաբաթ,

Ախարի կիրակի,

Երկուշաբթի` մեռելոց,

Կանաչ – կարմիր կիրակի:

  • Ախ գարուն է

***

Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:

Զարդարում և գովում ենք զատկածառը

  • Խնկի ծառը ծաղկել է, Մեր դռանը խնկի ծառ, Ծառս ի ծաղկեցավ

***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

  • Լուսնակն անուշ

Հանում ենք Ակլատիզի փետուրները. Ակլատիզի, Ուտիս Տատի կատակազրույց

***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

  • Կուժն առա
  • Յալալի

***
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք

  • Օր պար
  • Հոյ նար

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

  • Զատկախաղեր, ձվախաղեր
  • Զատկական խոհանոց

Leave a comment