Զատկածեսը Եղվարդում. 2-3-րդ դասարաններ

«Սուրբ Հարության տոնը 2, 3-րդ դասարաններում» ծրագրով Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողների հետ եղանք Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

Սկզբում այցելեցինք Եղվարդի եկեղեցուն կից «Խզուզիկ» քոլեջի մեր կրտսեր ընկերներին և սովորող-սովորեցնեղ նախագծով նրանց սովորեցրեցինք մեր իմացած զատկական երգերից և ասիկներից:

Սովորող-սովորեցնող նախագծով՝ «Խզուզիկ» քոլեջում

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մեր նոր, կրտսեր ընկերների հետ տոնեցինք Սուրբ Զատիկը: Ծեսին մեզ միացավ նաև եկեղեցու քահանա՝ Տեր Հովնանը:

Զատկածես Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում

Զատկածեսից հետո, Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Հովնանը օրհնեց երեխաներին:

Մանուկների օրհնություն

Վերջում եկեղեցու բակում խաղացինք ձվախաղեր:

Խորոտ TV-ի անդրադարձը  Ազնիվ Մանուկյանի բլոգում։

Leave a comment