Սասունիկի «Գ. Չավուշի» անվան միջնակարգ դպրոցի դասավանդողները, սովորողները՝ կրթահամալիրում

Մայիսիյան 17-րդ հավաքի շրջանակում, Բլեյան կրթական ցանցով և «Համբարձման ծես» նախագծով Սասունիկի «Գ. Չավուշի» անվան միջնակարգ դպրոցի դասավանդողները, սովորողները եղան կրթահամալիրում:

Սկզբում խմբի անդամները Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ շրջեցին Հյուսիսային դպրոցում, ծանոթացան ուսումնական միջավայրին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի հետ հյուրերը և Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանի սովորողները միասին պատրաստեցին ծաղկեպսականեր, ծաղկեփնջեր, ծանոթացան Համբարձման ծեսի Արուս տիկնիկի պատրաստման եղանակներին: Ծիսական պարագաների պատրաստման ամբողջ ընթացքը ուղեկցվեց Համբարձման ծեսի գովքի երգերով, մանիներով:

Իսկ արդեն երաժշտության լաբորատորիայում Սասունիկի և Հյուսիսային դպրոցի հիգերորդ դասարանների սովորողների հետ խոսեցինք Համբարձման ծեսի խորհրդի, նշանակության մասին, սովորեցինք ծիսական երգերից «Մանի ասեմ», «Հեյ իմ նազան», «Հոյ Մարիամ», «Այ արևը», «Վերվերիկ» երգերը, «Նինարե» ազգային պարը:

Ընդմիջումից հետո, սովորողների հետ եղանք Սասնալանջում, ծանոթացանք քանդակների հետ:

Միասին ունեցանք շատ սիրուն, հագեցած և բովանդակալից օր:

Սասունիկի դպրոցի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մենք էլ մայիսի 26-ին կլինենք իրենց դպրոցում և համատեղ կիրականացնենք «Համբարձման ծես»:

Օրվա ֆոտոքրոնիկոնը

Leave a comment