Համբարձման ծես Հյուսիսում

«Համբարձման ծես» նախագծով Համբարձման ծես Հյուսիսային դպրոցի Հարավային պուրակում

Օր՝ մայիսի 30

Ժամ՝ 10.20

Վայր՝ Հյուսիսային դպրոցի Հարավային պուրակ

Մասնակիցներ՝ 2.2, 3.1 դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Կարինե Մամիկոնյան, Մանե Հարությունյան

Ծրագիրծիսական գործողությունների ընթացք

  • Սովորողները նախօրորք սովորում են համբարձման երգերըմանիները , պատրաստում են ծիսական Արուս տիկնիկ:
  • ժամը 9.20-ից երկու դասարանների աղջիկներից կազմված խումբը դասվարներից մեկի հետ կատարում են ծաղկահավաք, պատրաստում են ծաղկեփնջեր, ծաղկեպսակներ, որը ուղեկցվում է համբարձման երգերով, մանիներով:
  • Ժամը 10.00-ից երկու դասարանների աղջիկներից կազմված խումբը դասվարներից մեկի հետ հավաքում են յոթ աղբյուրներից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, յոթ քար և լցնում են սափորի մեջ, որը ուղեկցվում է համբարձման երգերով:
  • ժամը 10.20-ին Հարավային պուրակում հավաքվում են խմբերը, իրենց հետ բերելով, սափորը, ծաղկեպսակները, ծաղկեփնջերը և «Արուս» տիկնիկին:
  • Ծիսական երգերով, մանիներով զարդարում, գովում են տիկնիկը, հյուսում են ծաղկեփնջեր:
  • Սափորի մեջ հավաքում են վիճակի առարկաները: Այլ սափորի մեջ լցնում են վիճակ հանելու մանիները:
  • Վիճակ հանելու գործողություն:
  • Շրջիկ խմբերով այցելում են նախակրթարանի խմբեր և գովում են կրտսեր սաներին՝ «Գովք»:
  • Համբարձման ծիսական խաղեր:
  • Բացօթյա ծիսական հյուրասիրություն:

Ծեսի երգեր

  • Հեյ, իմ Նազան
  • Հոյ Մայրամ
  • Մանի ասեմ
  • Այ արևը
  • Հոյ, Նազան
  • Փափուռի
  • Կուժն առա

Վիճակը հանելու մանիներ

  1. Տեսեք վիճակն ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սրտի ուզածն ինչ ի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Սարերով ցորեն կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Արտերով գարի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Մեր վիճակը ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Օսկի մատանի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ բարի բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Վիճկի վրեն լուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ սիրուն բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Վիճկի վրեն լուս էլավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Վիճկիս անուն աբրշում,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Գյադա – գյուդեն վիճկի շուն:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,

Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,

Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,

Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Leave a comment