Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Օր՝ հունիսի 3

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք

Համակարգող՝ Հյուսիսային դպրոց

Խմբավարներներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Թամոյան, Մարինե Ոսկանյան, Մարինե Մկրտչյան

Ընթերցանության համակարգող՝ Քրիստինե Շահբազյան

Լուսաբանումը՝ Հյուսիսափայլ TV

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր».խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամեն օր.
Հայր մեր,
Կյանք տուր մեր մայրիկին,
Կյանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահե քո Աջով,
Մեզ օրհնե սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

  • Ն. Շնորհալի՝ «Նայեաց սիրով» խաղաղական ժամերգության շարական-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Ն. Շնորհալի՝ «Առաւօտ լուսոյ».խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելո

Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,

Դաւանողիս բաց,

Դասեցո վերնոցն:

  • «Հարության շարական», կատարող՝ Արմենուհի Թամոյան
  • Հոգևոր ընթերցում

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

 Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ: 

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Արմենուհի Թամոյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

  • Հոգևոր ընթերցում

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց» 

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

  • Կոմիտաս՝ «Տեր ողորմեա»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛:

  • Օրհնյալ է Աստված, Աստված մեր-«Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ». խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Օրհնեալ է Աստուած:
Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. Ալէլուիա:
Զմարմին իւր տայ մեզ կերակուր. եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. Ալէլուիա:
Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս. Ալէլուիա:
Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. Ալէլուիա:

….

Աստուած մեր եւ Տեր մեր, երեւեցավ մեզօրհնեալ եկեալ անուամբ Տեառն։

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Արմենուհի Թամոյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment