«Ես կարողանում եմ» ուսումնական ստուգատեսի ամփոփում․համերգ-ցուցահանդես

«Ես կարողանում եմ» ուսումնական ստուգատեսի ամփոփում․համերգ-ցուցահանդես

Օրը` հունիսի 9

Ժամը՝ 12։30
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Ծրագրում՝ կոմիտասյան երգեր, թումանյանական, աղայանական ընթերցումներ, օտարալեզու երգեր, ազգային պարեր

  • Այբ, բեն, գիմ
  • Ձիուկ

Առավոտը գյուղում (Ղազարոս Աղայան)

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

  • Արև, արև, եկ,եկ
  • Կաքավի գովքը

Լուսաբացին (Հովհաննես Թումանյան)

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

  • Մեղվի երգը (Աթաբեկ Խնկոյան)

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Հեյ, իմ Նազան
  • Հոյ Նազան

Էս էն է․․․(Հովհաննես Թումանյան)

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Օտարալեզու երգեր

Անգլերեն երգեր

Ռուսերեն երգ

  • Գնացեք, տեսեք

Միասնական պար՝

  • Թամզարա, Բուլուլ

Leave a comment