Առավոտյան ուսումնական ժամերգություն 

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ

Օր՝ հունիսի 24

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ճամբարականներ, հյուրեր, այլք

Համակարգող՝ «Սեբաստացիներ» վոկալ երգչախումբ

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր».խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամեն օր.
Հայր մեր,
Կյանք տուր մեր մայրիկին,
Կյանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահե քո Աջով,
Մեզ օրհնե սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

  • Ն. Շնորհալի՝ «Առաւօտ լուսոյ».խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելո

Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,

Դաւանողիս բաց,

Դասեցո վերնոցն:

.«Խնկի ծառի նման ես»-մենակատար՝ Աչեր Բաստաջյան

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված. խմբավար՝ Սեդա Թևանյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր. խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Համենայնի- խմբավար Լուիզա Քեշիշյան
  • «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Արմենուհի Թամոյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

.Սուրբ-սուրբ-մենակատար՝ Սեդա Թևանյան

  • Կոմիտաս՝ «Տեր ողորմեա»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Արի՛, Աստուած, հարցըն մերոց,

Որ ապավենդ ես նեղելոց:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛:

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment