
Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ. մշակումը՝ Աշոտ Տիգրանյանի
Դիտարկում
Կարդացի Աշոտ Տիգրանյանի «Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ» մշակումը: Լավ է, որ մեր սիրելի գործընկերը կետերը ներկայացրել է հակիրճ, բանաձևային, փորձելով մեկ կետի մեջ ներառել մի ամբողջական գործողությունների շարք, որից ծնվում են հարցեր և այդ հարցերի պատասխանները:
Առաջինը, ինչը աչքիցս չվրիպեց՝ խրթին ձևակերպումներն էին, որոնք ստիպված եղա կարդալ մի քանի անգամ և հավանաբար այդպես էլ հարյուր տոկոսով չհասկացա ինչի մասին է խոսքը:
Սկսեմ վերնագրից
- «Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ»
Ի՞նչ նախագծի մասին է խոսքը՝ ուսումնական, հետազոտական, թե՞ այլ: Հավանաբար ճիշտ կլիներ ձևակերպումը փոխել՝ «Ուսումնական նախագծային աշխատանք» անվամբ:
- Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է իրականության որևէ հիմնախնդրի հրապարակայնացման, քննարկման և լուծման ուղղություններով:
Այս ձևակերպումը լիարժեք չի արտահայտում կրթամալիրի բոլոր ուսումնական առարկաների բնույթը, առանձնահատկությունները, տարիքային խմբերը: Այն նեղ, սահմանափակ է և ուղղված է միայն հավանաբար պատմությանը կամ հասարակագիտությանը, այն էլ՝ միակողմանի բնորոշմամաբ: Օրինակ՝ երաժշտության դեպքում, նախագծի իրականացումը կարող է հիմնախնդիր չլինել:
Լավ կլիներ ձևակերպումը լիներ այսպես՝ «Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է, որը իրականացվում է ուսումնական նպատակով և ուղղված է սովորողների հմտությունների, կարողությոնների բացահայտմանը, ձևավորմանը և զարգացմանը»:
- Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. Մեկական կարճաժամկետ կամ միջնաժամկետ և երկարաժամկետ նախագիծ սովորողի ընտրությամբ` դասավանդողների ներկայացրած ցուցակից կամ սովորողի ձևակերպած ու մասնաժողովում հաստատված նախագիծը;
Այս կետը կազմելիս չի դիտարկվել կրթահամալիրային ուսումնական առարկաների բնույթը, առանձնահատկությունները, տարիքային խմբերը: Հավանաբար պետք է ամեն տարիքային խմբի համար նախագծերի «Ինչպե՞ս» իրականացման ձևի մասին նշել:
Նախագծի կառուցվածքը`
- Իրավիճակի նկարագրություն (ընտրված հիմնախնդրի համառոտ պատմությունը և նրա լուծման արդի խոչընդոտները);
Հավանաբար պետք է լինի այստեղ նախագծի անունը՝ ձևակերպում
2.Նախագծի շահառուները (թվարկվում են հասարակության այն շերտերը, որոնք կօգտվեն հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերից)
Այս կետը կարելի է ներառել վերջում: